Ս.թ. փետրվարի 6-ին «Վերադարձ Հայաստան» (Repat Armenia) հիմնադրամը և «Իմփաքթ Հաբ Երևան» կազմակերպությունը Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) և Իրավունքի Եվրոպա միավորման համագործակցությամբ անց են կացրել քննարկում Հայաստանում ընթացող ընտրությունների, ընտրությունների ընթացքում դիտորդների դերի, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը լավագույնս նպաստելու և ապագա Հայաստանի կառուցման գործում ավելի խոր ներգրավման վերաբերյալ:

Բանախոսների թվում էր ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, ով ներկայացրել է, թե ինչու է անհրաժեշտ, որ ընտրությունները վերահսկվեն Հայաստանում, ինչ է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը, ինչ է ակնկալվում դիտորդներից, ինչու է կարևոր, որ սփյուռքը ներգրավվի Հայաստանի ժողովրդավարացմանը, ինչու և ինչպես կարող են սփյուռքի ներկայացուցիչները ներդրում ունենալ ընտրությունների անցկացմանը:

Քննարկման մյուս բանախոսներն էին Իրավունքի Եվրոպա միավորման փաստաբան, ավագ իրավախորհրդատու Տիգրան Եգորյանը, քաղաքագետ, նախկինում քաղաքացի դիտորդ Իրինա Ղափլանյանը, «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության անդամ, կանադահայ դերասանուհի և պրոդյուսեր Արսինե Խանջյանը, «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանը: Քննարկումը վարում էր Րաֆֆի Քասարջյանը:

Հաղորդումը հեռարձակվել է Սիվիլնեթի կողմից