Ս.թ. հոկտեմբերի 24-25-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը մասնակցել է Վենետիկում կայացած «Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունների հանձնարարականների կատարման ընթացքը Արևելյան գործընկերության երկրներում» տարածաշրջանային կոնֆերանսին: Նա բանախոսել է «Համագործակցություն ընտրությունների միջազգային և տեղական դիտորդական առաքելությունների միջև. մարտահրավերներն ու հեռանկարները XXI դարում» լիագումար նիստի ընթացքում: Կոնֆերանսին մասնակցել են ԱլԳ երկրների խորհրդարանների, ընտրությունները կազմակերպող, լրատվամիջոցների գործունեությունը կարգավորող մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Կոնֆերանսի նպատակն էր գնահատել ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունների հանձնարարականների կատարմանն առնչվող իրավիճակը ԱլԳ երկրներում, որպեսզի որոշվի նրանց իրականացման ստուգման համակարգը, այդ թվում` ընտրություններում տրամադրվելիք տեխնիկական օգնությունը յուրաքանչյուր երկրի համար առանձին և տարածաշրջանի համար որպես ամբողջություն:

Կոնֆերանսը կազմակերպվել է Ծրագրային համագործակցության շրջանակի համատեքստում որպես ԵՄ և ԵԽ համատեղ ծրագիր:

Լուսանկարը` Վարդինե Գրիգորյանի