Ս.թ. սեպտեմբերի 2-ին տեղի է ունեցել Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) Խորհրդի արտահերթ նիստ՝ հեռահաղորդակցության միջոցների օգտագործմամբ: Հիմք ընդունելով Վարուժան Հոկտանյանի դիմումը և ղեկավարվելով ԹԻՀԿ կանոնադրության 3.7.9.կետի «զ» ենթակետով, Խորհուրդը որոշել է դադարեցնել գործադիր տնօրենի լիազորությունները, ԹԻՀԿ գործադիր տնօրենի պաշտոնում ընտրել Սոնա Այվազյանին և լիազորել նրան որպես պաշտոնական ներկայացուցիչ ԹԻ ընդհանուր ժողովում ներկայացնելու ԹԻՀԿ-ը:

Տես ԹԻՀԿ խորհրդի նիստի արձանագրությունը: