Lragir.am: 1000-ից ավելի ահազանգ հանրաքվեի օրը
Ս.թ. դեկտեմբերի 6-ին՝ ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրը «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության մոտ 1000 դիտորդներ դիտորդություն են իրականացրել Հայաստանի Հանրապետության 520 տեղամասերում: Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) կայքում գործել է ահազանգերի քարտեզը, որը հնարավորություն է տվել հետևել և օնլայն ռեժիմով տեղեկանալ, թե ինչ խախտումներ են տեղի ունենում կոնկրետ տեղամասերում, որտեղ և ինչ ընթացք են դրանք ստանում: Ստացվել է 1078 ահազանգ: Lragir.am-ի լրագրող Թեհմինե Ենոքյանը այդ մասին զրուցել է ԹԻՀԿ իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանի հետ, ով ներկայացրել է այն վիճակագրությունը, ընտրախախտումները, որոնք էականորեն ազդել են ընտրությունների ելքի վրա, դիտորդների և լրագրողների գործունեության խոչընդոտման դեպքերը և այլն:
Տես Lragir.am-ը: