Հայաստանի տնտեսական մրցակցության ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ Lragir.am-ը զրուցել է Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գնումների փորձագետ, տնտեսագետ Արտակ Մանուկյանի հետ: Մանուկյանի կարծիքով Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) պետք է վարի թափանցիկ քաղաքակնություն, տույժերն ու տուգանքները չպետք է լինեն ընտրողաբար: Ի պատասխան այն հարցին, թե որքանո՞վ է ՏՄՊՊՀ-ի գործունեությունը թափանցիկ ու նպաստում մրցակցության ապահովմանը, Մանուկյանն նշել է, որ հանձնաժողովը ոչ թե համակարգային, այլ ընտրանքային մոտեցում է ցուցաբերում: Օրինակ, եթե մի նոր խաղացող է հայտնվել, որի մասին պետք է բարձրաձայնել շուկայից դուրս մղելու համար, նրան շուկայից դուրս են մղում: Պետք է հնարավորություն տալ նաև նախազգուշացումով:

ՏՄՊՊՀ-ն բուն մրցակցության զարգացմանը նպաստելու փոխարեն նպաստում է ինչ-որ առումով կենտրոնացվածության բարձրացմանը, ինչի հետևանքով գնալով ավելի ու ավելի շատ ոլորտներում են նկատվում գերիշխող սուբյեկտների առկայություն:

Տես հարցազրույցը Lragir.am-ում: