Ս.թ. նոյեմբերի 11-ին ՀՀ սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի օժանդակությամբ Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախաձեռնությամբ քննարկում է տեղի ունեցել Ալավերդի քաղաքում: Քննարկումը վարում էր Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի (ՀՔԱ) ժողովրդավարական ինստիուտների մոնիթորինգի և զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանը: Բանախոսներն էին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ, իրավաբան Հայկուհի Հարությունյանը, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը և գրող-հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը: