Ազատություն ռադիոկայան. Հանրաքվեի անցկացմանը հատկացվեց շուրջ 1.8 մլրդ դրամ
ՀՀ կառավարության որոշմամբ շուրջ 1.8 մլրդ դրամ (ավելի քան 3.5 մլն ԱՄՆ դոլար) է հատկացվել սահմանադրական հանրաքվեի նախապատրաստման և անցկացման համար: Մինչև 2014 թ. Հայաստանի հարյուրավոր քաղաքացիների անձնագրից բացի տրվել է նաև նույնականցման քարտ։ Փորձագետները մտավախություն ունեն, որ օրենսդրական այս նախաձեռնությունն ընդունվելուց հետո, մարդիկ կունենան քվեարկությանը մասնակցելու երկու փաստաթուղթ, ինչը Թրանսփարենսի ինթենեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերքինազ Տիգրանյանի կարծիքով կարող է նոր գործիք դառնալ ընտրակեղծարարների համար: «Մտավախությունը կրկնակի քվեարկությունների հետ է կապված․ ես կարող եմ մեկ անգամ քվեարկել անձնագրով, մեկ անգամ էլ կարող եմ տեղամաս ներկայանալ և քվեարկել նույնականացման քարտով: Կստացվի այնպես, որ դրանով ճանապարհ կբացվի կրկնակի քվեարկությունների համար»:
Տես «Ազատություն» ռադիոկայանի հոդվածը: