Ս.թ. սեպտեմբերի 25-ին Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը Վարշավայում մասնակցել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի մարդկային չափման հարցերով համաժողովի ընթացքում Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի (ԺԸԵՊ) կազմակերպած «Քաղաքացիների՝ ընտրությունների դիտորդությունը ճնշման տակ» թեմայով հարակից միջոցառմանը: Միջոցառումն անդրադարձել է վերջին տարիներին ԵԱՀԿ անդամ երկրներում անկախ քաղաքացի դիտորդների նկատմամբ գործադրվող քաղաքական, իրավական, վարչական ճնշումներին, որի անմիջական կրողները ԺԸԵՊ անդամներն էին:

Միջոցառմանը ներկա էին ԺԸԵՊ անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ քննարկելու, թե ինչպես պետք է միջազգային հաստատություններն ու քաղաքացիական հասարակությունն արձագանքեն անկախ դիտորդական առաքելության մարտահրավերներին ԵԱՀԿ անդամ երկրներում և ինչպես կարող է գլոբալ լիբերալ քաղաքացիական հասարակությունը պաշտպանվել: