ԱՄՆ պետքարտուղարության մարդու իրավունքների 2014 թ. զեկույցը արձանագրում է, որ Հայաստանում համակարգային կոռուպցիան դեռևս խնդրահարույց է: Թրանսփարենսի ինթերնեշնլ համակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանի կոռուպցիայի դեմ պայքարում իշխանության քայլերը «վիճելի են և կասկածահարույց»․ - «Ակտիվ պրոցես կոռուպցիայի դեմ պայքարի մենք ինքներս չենք տեսնում: Դրա համար էլ այդ վիճակը տարեցտարի կրկնվում է, և զեկույցներն էլ ըստ էության տարեցտարի իրենք իրենց կրկնում են: Մենք չենք էլ ակնկալում, որ այս անգործության պայմաններում որևէ բան կարող է փոխվել»:

Տես նյութը «Ազատություն» ռադիոկայանի կայք էջում: