Ս.թ. հունիսի 17-18-ին Թրանսփարենսի ինթերնեշնել հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) մարդկային ռեսուրսների և կազմակերպական զարգացման համակարգող Քրիստինե Մարգարյանը Համբուրգում, Գերմանիա մասնակցել է երիտասարդ պրոֆեսիոնալների աշխատանքային քննարկմանը: Այն կազմակերպվել է Թրանսփարենսի ինթերնեշնել քարտուղարության և «Էրնսթ ընդ Յանգի» Գերմանիայի մասնաճյուղի կողմից՝ վերջինիս կորպորատիվ քաղաքացիության աջակցություն Թրանսփարենսի ինթերնեշնելին «Ավելի լավ աշխատանքային միջավայրի ստեղծում. միասին. մտածի՛ր հասարակայնորեն» ծրագրի շրջանակում:

Միջոցառման ընթացքում քննության է առնվել ԹԻՀԿ-ի կողմից առաջադրված «ռազմավարության իրականացման մոնիտորինգի» ուսումնասիրությունը: Ուսումնասիրության արդյունքում «Էրնսթ ընդ Յանգի» երիտասարդ պրոֆեսիոնալները մշակել են մոնիտորինգի և գնահատման գործիքներ՝ օգնելու ԹԻՀԿ-ին ռազմավարական պլանի մակարդակում չափել կազմակերպության կատարողականն ու դրա ազդեցությունը և համադրել անհատական կատարողականը սահմանված ռազմավարական խնդիրների հետ: