Ս.թ. հունիսի 19-ին «Մեդիա կենտրոնում» տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման տնտեսական հետևանքների վերաբերյալ քննարկում Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գնումների քաղաքականության փորձագետ, տնտեսագետ Արտակ Մանուկյանի, «Հայկական ժամանակ» թերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի և տեսազանգի միջոցով` «Խորան-ԱՐԴ» ինտելեկտուալ կենտրոնի ղեկավար Արմեն Պետրոսյանի մասնակցությամբ: Ըստ Արտակ Մանուկյանի, չնայած էլեկտրաէներգիայի թանկացման սոցիալական հետևանքները մեղմելու համար կառավարության կողմից ձեռնարկվող միջոցառումներին, այն չի կարող մեղմել իրավիճակը, քանի որ ուղղված է միայն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը: Կոմունալ թանկացումը շղթայական անդրադառնալու է մյուս բոլոր ոլորտների վրա, և բերելու է նաև այլ ապրանքների և ծառայությունների թանկացման, ինչը վերաբերում է բնակչության բոլոր խմբերին, որը հաշվի չի առնվում: Այն կբերի մրցունակության կորստի: ՓՄՁ սուբյեկտները էապես կզգան այդ ցնցումները:

Տես «Մեդիա կենտրոնի» մամուլի հաղորդագրությունը: