Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գնումների փորձագետ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը, որն ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրում է ՀԷՑ-ի հայտը արդեն մի շարք բացահայտումներ է կատարել, ըստ որոնց՝ ՀԷՑ-ի ծախսերն անհիմն են և ուռճացված: Արտակ Մանուկյանը «Առավոտի» հետ զրույցում մեջբերում է հայտից, այդ թվում՝ ավտոլվացման ծախսերը և նկատում, որ ցանկության դեպքում կարելի էր և պարտվոր էին շատ ավելի էժան գնով լվանալ մեքենաները: Ինչ վերաբերում է մեքենաների վարձակալման ծախսերին՝ որոշ մեքենաներ ՀԷՑ-ը կարող էր գնել որոշակի ժամկետում՝ վարձակալելու փոխարեն: Բացի այդ՝ թվերը կլորացված են, ինչը գնումների միջազգային պրակտիկայում վկայում է կոռուպցիոն ռիսկի մասին: Նա փաստեր է բերում ապացուցելու, որ ՀԷՑ-ը չի էլ փորձում արդյունավետ աշխատել և շահագրգռվածություն չունի արդյունավետ ծախսեր անելու:

Հիշեցնենք նաև, որ սակագնի բարձրացման համար ոլորտի պատասխանատուները որպես օբյեկտիվ պատճառ ներկայացնում են սակավաջրությունը: Այս առնչությամբ էլ Արտակ Մանուկյանը հարց է բարձրացնում՝ «Գոյություն ունի տեղումների քանակի միջին նորմա, ենթադրենք՝ սակագնային տարում Հայաստանում 2 սմ-ով պակաս է եղել տեղումների քանակը, ես նայել եմ վիճակագրական ծառայության տվյալները՝ 2 սմ է, արդյոք սա նշանակո՞ւմ է, որ 2 սմ նվազումն ու դոլարի 18% արժևորումն ազդում են էլեկտրաէներգիայի սակագնի 40% բարձրացման վրա: Թող ասեն՝ դոլար-դրամի փոխարժեքը ընդհանուր սակագնի վրա ի՞նչ չափի ազդեցություն է ունենում: Թող ասեն՝ եթե սակագնի բարձրացման վրա 17 դրամի չէ այս երկու գործոնների ազդեցությունը, ապա թող հիմնավորեն, թե որքա՞ն է այս 2 գործոնների՝ սակավաջրության ու դոլարի արժեվորման ազդեցությունը սակագնի վրա: Եթե դոլարի գործոնն են մեջբերում, ապա ասեմ, որ ՀԷՑ-ի հիմնական ծախսերը դրամով են»:

Տես «Առավոտի» հոդվածն ամբողջությամբ: