Ազատություն ռադիոկայան. Սակագնի բարձրացման հայտում ՀԷՑ-ը ներառել է նաև թանկարժեք մեքենաների վարձույթի ու սպասարկման գումարները
Ըստ Ազատություն ռադիոկայանի՝ «Էքթրաք սերվիս» ընկերությունը 2011 թ. ի վեր շարունակ հաղթել է ՀԷՑ-ի մրցույթներում և մեքենաներ տվել վարձակալության՝ 9 մեքենայի դիմաց ստանալով մոտ 450 միլիոն դրամ։ Ավելի քան 250 միլիոն դոլարի վնաս ունեցող ՀԷՑ-ին վարձակալությամբ «Լեքսուս»-ներ ու թանկարժեք այլ մեքենաներ տրամադրած «Էքթրաք սերվիս» ընկերությունը հիմնադրվել է օֆշորային գոտում՝ Վիրջինյան կղզիներում գրանցված ընկերությունը։ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) փորձագետ Արտակ Մանուկյանը, համադրելով փաստերը, չի բացառում, որ այս երկու ընկերությունները փոխկապակցված են:
Ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի սեփականատեր է դարձել Գեղամ Կարապետյանը, ով 2011 թ. շարունակ հաղթել է ՀԷՑ-ի մրցույթներում և մեքենաներ տվել վարձակալության՝ 9 մեքենայի դիմաց ստանալով մոտ 450 միլիոն դրամ։ «Կարծես թե, հենց ստեղծված է նրա համար, որ միայն ծառայություններ մատուցի ՀԷՑ-ին: Եթե ավելի խոր ուսումնասիրում ենք, նկատում ենք, որ ստեղծված է նրա համար, որ ՀԷՑ-ը ինքն իրեն ծառայություններ մատուցի»:
Սակայն սա դեռ ամենը չէ։ ԹԻՀԿ-ը ուսումնասիրելով գնումների ոլորտը՝ բացահայտել է, որ ՀԷՑ-ի հայտարարած բոլոր մրցույթներում լավագույնը ճանաչված ընկերությունը վերջին 4 տարում որևէ այլ ընկերության ծառայություն չի մատուցել․ - «Այս ընկերությունը նույնիսկ հայտ էլ չի ներկայացնում որևէ մրցույթի մասնակցելու»: Առավել ուշագրավ է, որ վարձով մեքենաներ տրամադրող «Էքթրաք սերվիս»-ը Ֆինանսների նախարարությունում գրանցված է որպես շինանյութերի առքուվաճառքով զբաղվող ընկերություն։ Փորձագետ Մանուկյանի խոսքով՝ նման դեպքերը Հայաստանում շատ են, հետքերը գրեթե միշտ նույն բանի մասին են վկայում․ - «Մեծ հավանականություն կա, որ մենք ականատես ենք դասական տեսքով կոռուպցիոն երևույթների»:
Մանրամասները՝ Ազատություն ռադիոկայանի կայք էջում: