Էլեկտրոնային կառավարման առաջատար փորձագետների թվում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը ս.թ. մայիսի 12-13-ը Տալլինում, Էստոնիա մասնակցել է Էլ-կառավարման ակադեմիայի կազմակերպած Էլեկտրոնային կառավարման կոնֆերանսին: Բացման խոսքով հանդես է եկել Էստոնիայի նախագահ Տոմաս Հենդրիկ Իլվեսը: Կոնֆերանսի ժամանակ քննարկված հարցերի թվում էին Էլեկտրոնային կառավարման ռազմավարությունների նախագծումը, էլ-կառավարման 15-ամյա փորձը ԵՄ արևելյան գործընկերության երկրներում, համակարգումն ու հաղորդակցությունը կենտրոնական էլ-կառավարման իրականացման մեջ, կիբերանվտանգությունն ու էլ-կառավարումը:

Մանրամասների համար տես Էլ-կառավարման ակադեմիայի կայքէջը: