ԵՀՔ իրականացման 2014 թ. Հայաստանի առաջընթացի մասին զեկույց
«Եվրոպական հարևանության քաղաքականության իրականացումը 2014 թվականին» 2015թ. ԵՀՔ փաթեթը բաղկացած է Համատեղ հաղորդագրութան և երկրին հատուկ և տարածաշրջանային հաշվետվությունների փաստաթղթերից: Հայաստանի մասին զեկույցն ուրվագծում է հիմնական զարգացումները և բարեփոխումներին ուղղված ջանքերը 2014 թվականին, ինչպես նաև ներկայացնում է առաջարկությունները հաջորդ տարվա համար:
ԵՄ-ն և Հայաստանը վերահաստատել են իրենց հանձնառությունը Արևելյան Գործընկերության շրջանակում համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում իրենց համագործակցությունը զարգացնելու և ուժեղացնելու ուղղությամբ: ԵՄ-ն և Հայաստանը վերջերս հաջողությամբ ավարտել են Հայաստանի` Եվրասիական Տնտեսական Միությանը միանալուց հետո նոր միջազգային պարտավորությունների հետ համատեղելի հետագա իրավական համաձայնագրի շրջանակի սահմանման աշխատանքները: Սա հնարավորություն կտա երկու կողմերին շուտով մեկնարկել ԵՄ-Հայաստան նոր hամաձայնագիրը, երբ հաստատվեն համապատասխան բանակցությունների մանդատները:
2014թ. Հայաստանն առաջընթաց է արձանագրել մի քանի երկկողմանի համաձայնագրերի ուղղությամբ: ԵՄ-Հայաստան Վիզաների դյուրացման և հետընդունման համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2014թ. մարտից, Հայաստանը կարող է մասնակցել ԵՄ ծրագրերին և գործակալություններին:
Հայաստանը շարունակել է իր ժողովրդավարացման անցումային գործընթացը, մասնավորապես կապված սահմանադրական բարեփոխումների հետ: Դեռևս անհրաժեշտ է հասցեագրել մարդու իրավունքներին, հիմնարար ազատություններին առնչվող որոշ խնդիրներ: Հայաստանը մշակել է մի շարք ոլորտների օրենսդրական ակտեր, որոնք համահունչ են ԵՄ կանոնների և ստանդարտների պահանջներին: Այդ օրենսդրական ակտերը հաճախ մնացել են ընդունման կիրարկման ենթակա: Հարակից բարեփոխումները մշակվել են, սակայն չեն ներդրվել: Շարունակվում է դատաիրավական համակարգի նկատմամբ վստահության բացակայութունը: Կոռուպցիայի դեմ պայքարը ևս շարունակում է մնալ առանցքային խնդիր: Ազատ իրավաբանական օգնության իրավունքի ուղղությամբ արձանագրվել է առաջընթաց:
Հայսատանը շարունակել է իրականացնել կուռ մակրոտնտեսական քաղաքականություն, ինչպես օրինակ աղքատության կրճատման և սոցիալական ներգրավվածության ուղղությամբ: 2014թ. շարունակվել է տնտեսական գործունեության դանդաղելու միտումը: Շարունակվել են նաև հարկային վարչարարության բարեփոխումները: Առաջարկվում է ներդնել ավելի մեծ ջանքեր տնտեսությունը դիվերսիֆիկացնելու ուղղությամբ:
Եվրոպական Հանձնաժողովը ստացել է Հայաստանի ստրեսի փորձարկումների մասին զեկույցը Մեծամորի ատոմային կայանի վերաբերյալ: Թեստը կգնահատվի 2015 թվականին: Ընթացակարգը համահունչ է ԵՄ ատոմային անվտանգության պահանջների հետ:
2014թ. լրացել է 1994թ. շուրջ ձգձգվող բանակցությունների համատեքստում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հրադադարի մասին համաձանագրի 20 տարին: Մտահոգության լուրջ խնդիր է շարունակում մնալ 1994թ. ի վեր երկրում անվտանգության պահպանումը, քանի որ հրադադարի դեպքերը և միջադեպերը հասել են ռեկորդային մակարդակի, շարունակվում է հակամարտութան շուրջ ռազմատենչ հռետորաբանությունը և սպառազինության ավելացման մրցավազքը:
Երկրի առաջընթացի մասին հաշվետվության հիման վրա Հայաստանին առաջարկվում է իրակաnացնել մի շարք գործողություններ`
Մինչև 2017թ. խորհրդարանական ընտրությունները նախաձեռնել ընտրական օրենսդրության փոփոխություններ՝ համաձայն ԵԱՀԿ/ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի արված առաջարկություններին,
Մշակել և իրականացնել խտրականության դեմ համապարփակ օրենսդրություն,
Հետաքննել մարդու իրավունքների պաշտպանների վրա հարձակման և ահաբեկման դեպքերը, ապահովել օրենքի արդյունավետ կիրարկումը, այդ թվում` 2008թ. մարտի 1-ի բախումների ընթացքում տեղի ունեցած մահվան դեպքերի վերաբերյալ, ոստիկանական կալանքի տակ գտնվողների հանդեպ կոշտ վերաբերմունքի մասին պնդումների և պատշաճ իրավական գործընթացի խախտմաների վերաբերյալ,
Արագացնել դատական և հարկադիր մարմինների բարեփոխումները և իրականացնել ՀՀ իշխանությունների բարեփոխմանն առնչվող օրակարգը, ինչպես նաև իրականացնել դրան առնչվող բարեփոխումների օրակարգը, շարունակել հանրային կառավարման բարեփոխումները, ատիվացնել կոռուպցիայի կանխարգելումը և վերջինիս դեմ պայքարը,
Նպաստել ղարաբաղյան հակամարտության համապարփակ խաղաղ լուծմանն ուղղված ջանքերին՝ հավատարիմ մնալով Մինսկի խմբում ստանձնած պարտավորություններին; խուսափել իրավիճակը լարող և խաղաղ գործըթացը խաթարող գործողություններից և հայտարարություններից,
Իրականացնել առևտրին առնչվող միջազգային օրենսդրության և ստանդարտների մոտարկում` ավելի բարձր ավելացված արժեք ունեցող ապրանքների Հայաստանի արտահանման դիվերսիֆիկացման նպատակին հասնելու նպատակով:
Առաջարկությունների լրիվ ցանկը և Երկրի առաջընթացի մասին հաշվետվությունը (անգլերեն լեզվով) տես այստեղ` [http://eeas.europa.eu/enp/pdf/2015/armenia-enp-report-2015_en.pdf ]
Լրացուցիչ տեղեկատվություն
I. Ֆինանսական համագործակցություն
2014թ. Եվրոպական հարևանության գործիքի (ԵՀԳ) միջոցով ԵՄ ֆինանսավորումը կազմել է 34 միլիոն եվրո, որն ուղղվել է փոքր բիզնեսի և մասնավոր հատվածի զարգացմանը և մարդու իրավունքների պաշտպանությանը:
2014-2017թթ. ընթացքում Հայաստանին հասանելի աջակցությունը կազմում է 170 միլիոն եվրո այնպիսի ոլորտների համար, ինչպիսիք են մասնավոր հատվածի զարգացումը, հանրային կառավարման բարեփոխումները և արդարադատությունը: Գերակա ոլորտներից դուրս կարող է տրամադրվել լրացուցիչ օժանդակություն պետական կառույցների արդիականացման և քաղաքացիական հասարակության համար: Ընդհանուր թվերը նախնական են. Վերջնական հատկացումները կախված կլինեն երկրի կարիքներից և բարեփոխումների հանձնառումից։
Բացի ԵՀԳ-ից 2014թ. Հայաստանին տրամադրվել է ԵՄ այլ օժանդակություն ևս, այդ թվում` մարդասիրական աջակցություն (10 միլիոն եվրո), ինչպես նաև Քաղաքացիական հասարակության և տեղական իշխանությունների համար թեմատիկ ծրագիրը (3.1 միլիոն եվրո):
Ֆինանսական համագործակցության մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք գտնել Վիճակագրական հավելվածի բաժին IV-ում և Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերի ԳՏ-ի ինտերնետային կայքում`
www.ec.europa.eu/enlargement/neighbourhood/countries/armenia/index_en.htm
ԵՀՔ գործողություների ծրագիր
http://eeas.europa.eu/enp/pdf/pdf/action_plans/armenia_enp_ap_final_en.pdf
Եվրոպական հարևանության քաղաքականությունն ընդհանուր առմամբ
a) EEAS/ԵԱԳԾ
http://eeas.europa.eu/enp/index_en.htm
b) Եվրոպական Հանձնաժողով
http://ec.europa.eu/enlargement/neighbourhood/overview/index_en.htm
Ֆեդերիկա Մոգերինիի ինտերնետային կայք
http://ec.europa.eu/commission/2014-2019/mogherini_en
Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցութունների հարցեր, Յոհաննես Հաանի ինտերնետային կայք

