Պետական գնումները՝ «Սուր անկյան» կիզակետում
Ս.թ. մարտի 15-ին Արմենիա հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդման հյուրն էր Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գնումների փորձագետ Արտակ Մանուկյանը: Նա անդրադարձել է պետական գնումների հետ կապված մի շարք խնդիրների: Հաղորդման շրջանակում քննության են առնվել հետևյալ հարցերը՝ պետական գնումներն ու խնամի-ծանոթ-բարեկամի ուժը, «ատկատ» հասկացության դասական իմաստը, պետական կառույցի կողմից մրցույթը պարբերաբար չեղյալ հայտարարելուն, անծանոթ կազմակերպություններից հրաժարմանն ու իրական ռիսկերին, ֆիրմայի հաղթող ճանաչվելու գործընթացը դադարելուն, ինչպես նաև յուրայինի, քան օտարի ձեռնտու լինելու հանգամանքին և այլն: