Ս.թ. մարտի 1-ին էստոնիայում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որին Բաց Էստոնիա հիմնադրամի հրավերով որպես դիտորդ մասնակցել է Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրի համակարգող Լենա Նազարյանը: Հայաստանից, Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից դիտորդները առիթ են ունեցել այցելել տեղամասեր, ինչպես նաև դիտարկել էլեկտրոնային ընտրությունների ամփոփումը: Լենա Նազարյանն անդրադարձել է ընտրական օրենսգրքին, Էստոնիայի ընտրական համակարգի առանձնահատկություններին, նրա տարբերությանը հայաստանյանից, Հայաստանի համար ուսանելի փորձին: Այդ և այլ հարցերի մասին Լենա Նազարյանի հետ զրուցել է ԹԻՀԿ հաղորդակցության համակարգող Արթուր Ավթանդիլյանը:

Նախքան ընտրությունների դիտարկումը փետրվարի 27-28-ին Լենա Նազարյանը մասնակցել է մի շարք սեմինարների, որոնք նվիրված էին Էստոնիայի ընտրություններին և քաղաքական համակարգին, խորհրդարանական քարոզչությանը, էլեկտրոնային քվեարկությունը որպես Էստոնիայի էլեկտրոնային ծառայությունների էական մաս, էլեկտրոնային քվեարկության վերլուծությանը տարբեր երկրներում (Շվեյցարիա, ԱՄՆ, Ֆինլանդիա, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Ղազախստան), էստոնական փորձի հետ համեմատությանը, ընտրությունների մոնիտորինգի պլանավորմանը և մեթոդաբանությանը:

Տեսանյութում Լենան ներկայացնում է Էստոնիայի ընտրական համակարգից և ընտրական մշակույթից իր ստացած տպավորությունները: