Ամիսներ առաջ կառավարությունն իր որոշմամբ մոտ 755 միլիոն դրամ է հատկացրել` Ոստիկանության, Ազգային անվտանգության, Հատուկ քննչական ծառայության, Դատախազության և Ֆինանսների նախարարության տարբեր պաշտոնյաների համար բնակարաններ գնելու համար: Այդ բնակարանները սեփականության իրավունքով են տրվել։ Բնակարանների արժեքը որոշ դեպքերում հասնում է մինչև 117 հազար դոլարի։ Այդ կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանը հարցազրույց է վերցրել Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գնումների փորձագետ Արտակ Մանուկյանից: ԹԻՀԿ-ը մոնիտորինգի արդյունքում հայտնաբերել է, որ կառավարությունը, համարելով անհետաձգելի, 28 բնակարանն էլ գնել է առանց մրցույթի՝ միևնույն «Միկշին» և «Միկմետալ» ընկերություններից։ Ընդ որում ԹԻՀԿ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սրանք նույն կազմակերպությունն են՝ տարբեր անուններով։

Մանրամասները` «Ազատության» կայքում: