ՀՀ հակակոռուպցիոն նոր ռազմավարության նախագծով պետք է ստեղծվի Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, որի կազմում նախատեսվում է ընդգրկել երկու ՀԿ ներկայացուցչի: Սակայն խորհրդի կազմի վերաբերյալ դիրքորոշումները տարբեր են, մասնավորապես, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշել է, որ ՀԿ-ները խորհուրդում պետք է լինեն դիտորդի և ոչ լիիրավ անդամի կարգավիճակով. «Ինձ թվում է, որ ճիշտ է դիտորդի կարգավիճակը՝ հատկապես ներկայիս ներքաղաքական զարգացումների ֆոնին և շատ այլ պատճառներից ելնելով»: Կա ՀԿ-ի համբավի վտանգման խնդիր, այսինքն` եթե չիրականացվեն ռազմավարությամբ նախատեսված մի քանի կարևոր դրույթներ, ապա ռիսկի տակ կդրվի խորհրդին անդամակցող ՀԿ-ի հեղինակությունը:

«Կա մի կարևոր հանգամանք, փորձագիտական հանձնախումբ պետք է ստեղծվի, եթե դա չստեղծվի, ապա կլինի այնպես, ինչպես եղավ նախորդ ռազմավարության ժամանակ, երբ քարտուղարություն պիտի ստեղծվեր, բայց չստեղծվեց: Եվ եթե պրոֆեսիոնալ, նորմալ վարձատրվող հանձնախումբ չստեղծվի, լուրջ ձևով ամեն ինչ չկազմակերպվի, ապա կասկածում եմ, որ խորհուրդը արդյունավետ կաշխատի»,- ասել է Վարուժան Հոկտանյանը:

Տես Իրավաբան.net-ը: