Փենսիլվանիայի համալսարանի Վերլուծական կենտրոնների և քաղաքացիական հասարակությունների ծրագրի Առաջատար համաշխարհային վերլուծական կենտրոնների համաթվին նվիրված 2014 թ. զեկույցի (Global Go To Think Tank Index) տվյալներով Թրանսփարենսի Ինթերնեշնլը (Գերմանիա) զբաղեցնում է (ԱՄՆ-ից դուրս) 5-րդ հորիզոնականը աշխարհի 100 վերլուծական կենտրոնների շարքում և 12-րդը` (ԱՄՆ-ն ներառյալ) 150-ում, ինչպես նաև 1-ին տեղը թափանցիկության և լավ կառավարման և 2-րդ տեղը Շահերի պաշտպանության քարոզչությանն առնչվող առաջատար վերլուծական կենտրոնների մեջ` Ամնեսթի Ինթերնեշնլից հետո:

(ԱՄՆ-ից դուրս) առաջատար համաշխարհային վերլուծական կենտրոնների համաթվի 2014 թ. զեկույցի համաձայն՝ առաջին տեղում բրիտանական Չեթմ Հաուս/Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտն է, երկրորդում՝ Բրյուսելում գտնվող Բրյուգել հետազոտական ընկերությունը, այնուհետև Ստոկհոլմի Միջազգային խաղաղության հարցերով հետազոտական ինստիտուտը, ապա` բրիտականակ Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտը:

Սույն վարկանիշային զեկույցը միջազգային հետազոտության արդյունք է՝ կատարված ավելի քան 1950 գիտնականների, հանրային և մասնավոր շնորհատուների, քաղաքականություն ստեղծողների և լրագրողների կողմից, ովքեր օգնել են դասակարգել ավելի քան 6500 վերլուծական կենտրոններ՝ կիրառելով Վերլուծական կենտրոնների և քաղաքացիական հասարակությունների ծրագրի մշակած 18 չափանիշների շարք: