Ազատություն ռադիոկայան. Կոռուպցիոն իրավիճակը Հայաստանում մնացել է անփոփոխ 2014 թ.
Ազատություն ռադիոկայանն անդրադարձել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության հրապարակած «Կոռուպցիայի ընկալման համաթիվն աշխարհում» վերտառությամբ հերթական զեկույցին: «Փաստը, որ [Հայաստանին տրված միավորը] 50-ից պակաս է, նշանակում է, որ կոռուպցիան լրջորեն ազդում է՝ բացասական իմաստով, երկրի զարգացման վրա», - մեկնաբանում է Թրանսփարենսի Ինտերնեյշնլի հայաստանյան հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը: Հայաստանում կոռպուցիայի մակարդակը Հոկտանյանը բացատրում է կոռուպցիայի դեմ պայքարելու քաղաքական կամքի բացակայութամբ ու իշխանությունների ու բիզնես ոլորտների սերտաճմամբ, երբ երկրի իշխանական վերնախավի ներկայացուցիչները մեծ եկամուտներ ունեն բիզնես ոլորտից։
Մանրամասները՝ Ազատություն ռադիոկայանի պատրաստած նյութում