Քաղաքացիական հակակոռուպցիոն ակտիվիզմին նվիրված համաժողով Մոսկվայում
Ս.թ. մայիսի 18-ից 21-ը Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ադմինիստրատիվ ղեկավար Քրիստինե Մարգարյանը Մոսկվայում մասնակցել է ԹԻ ներկայացուցչությունների քաղաքացիական հակակոռուպցիոն ակտիվիզմին նվիրված համաժողովին: Միջոցառմանը ներկա էին Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԹԻ 16 ներկայացուցչությունների, Բեռլինում Թի քարտուղարության, ԹԻ Ռուսաստանի աշխատակազմի ավելի քան 60 պատվիրակներ՝ փոխանակելու հակակոռուպցիոն կրթության, իրազեկության բարձրացման և կոռուպցիայի ուղիների, դրա կործանիչ ազդեցության վերաբերյալ տեղեկատվության տարածման, ինչպես նաև կոռուպցիայի դեմ քաղաքացիական վերահսկողության գործիքների մասին հակակոռուպցիոն ծրագրերի իրականացման վերաբերյալ իրենց փորձը:
Քննարկման գլխավոր հոսքերը և գիտելիքի փոխանակման թեմաներն էին
- աշխատանք երիտասարդության հետ հակակոռուպցիոն դպրոցների միջոցով
- աշխատանք քաղաքացիների հետ հակակոռուպցիոն քարոզարշավների միջոցով
- աշխատանք մեդիայի և անհատ լրագրողների հետ:

