Հայաստանում մամուլի ազատությունը նահանջել է
«Ֆրիդոմ Հաուս» կազմակերպության մայիսի 1-ին հրապարակած ամենամյա «Մամուլի ազատության» զեկույցի համաձայն մամուլի ազատության ցուցանիշը անկում է ապրել աշխարհում՝ հասնելով վերջին տասնամյակում ամենացածր մակարդակին: Նախորդ տարվա համեմատ Հայաստանը դիրքը չի փոխել՝ զեկույցում դիտարկված 197 պետությունների շարքում այն 134-րդ հորիզոնականում է 62 արժեքով՝ որպես ոչ ազատ երկիր, սակայն մեկ միավորով նահանջել է նախորդ տարվա համեմատ: Պետությունները դասակարգվում են 0-ից 100 սանդղակով, որտեղ 0-ն լավագույն, իսկ 100-ը վատագույն ցուցանիշն է: 61-ից 100 միասնական արժեք ցուցաբերած պետությունները, ներառյալ իրավական, քաղաքական և տնտեսական միգավայրի միավորները, համարվում են ոչ ազատ, 31–60-ըմասամբ ազատ, իսկ 0–30-ը՝ ազատ:
Մամուլի ազատության անկումը մասամբ պայմանավորված է մերձավորարևելյան մի քանի երկրներում, այդ թվում Եգիպտոսում, Լիբիայում, Հորդանանում տեղեկատվության ազատության մեծ հետընթացով, Թուրքիայում, Ուկրաինայում, արևելյան Աֆրիկայի մի շարք երկրներում նշանակալի խոչընդոտներով և ԱՄՆ-ի հարաբերականորեն ազատ մեդիա միջավայրի վատացմամբ: Չնայած մի շարք, հատկապես՝ անդրսահարյան Աֆրիկայի երկրներում դրական փոփոխություններին, մնացյալ երկրներում հետընթացը եղել է տիրապետող միտում: