Ավարտվել է ԲԿԳ գործընթացի հանրային իրազեկման առաջին փուլը
Ս.թ. ապրիլի 8-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն և Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) աշխատանքային խմբի անդամ Վարուժան Հոկտանյանը բանախոսել է Երևանում կայացած «Հանրային իրազեկում և մասնակցություն Բաց կառավարման գործընկերության հայաստանյան ծրագրին» հանրային քննարկման ընթացքում: Քաունթերփարթ Ինթերնեշնլ – Հայաստանի աջակցությամբ և «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության հետ համագործակցությամբ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի կազմակերպած միջոցառումն անդրադարձել է Հայաստանի ներգրավվածությանը ԲԿԳ նախաձեռնությանը, 2012-2013 թթ. ԲԿԳ գործողությունների ծրագրի կատարմանը և 2014-2016 թթ. գործողությունների ծրագրի նախագծին:
Հետաքրքրված քաղաքացիներին, կազմակերպություններին և ԶԼՄ-ներին միջոցառման ընթացքում կոչ է արվել ԲԿԳ Հայաստան 2014-2016 թթ. գործողությունների ծրագրի համալրման առաջարկություններ ներկայացնել:
Մանրամասների համար տես ԲԿԳ գործողությունների ծրագիրը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի բաց նամակը:

