Ս.թ. մարտի 28-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը և փոխտնօրեն Սոնա Այվազյանը մասնակցել են Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն հետազոտական կենտրոնի կազմակերպած՝ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության հետ ճեպազրույցի: «Հայաստանի ազգային անվտանգության և պաշտպանության ոլորտի բարեփոխման ընդհանուր նկարագիրը» թեմայով ճեպազրույցի ընթացքում ԹԻՀԿ ներկայացուցիչներն անդրադարձել են երկու հիմնահարցի: Վարուժան Հոկտանյանը ներկայացրել է կոռուպցիայի ընդհանուր նկարագիրը Հայաստանում, իսկ Սոնա Այվազյանը՝ ԹԻՀԿ-ի Թափանցիկության և հաշվետվողականության խթանումը ՀՀ պաշտպանության համակարգում ծրագիրը: Ճեպազրույցի կիզակետում էին հատուկ գնահատման հարցեր, այդ թվում՝ Հայաստանի Արտաքին և ազգային անվտանգության առաջնահերթությունները, տարածաշրջանային անվտանգության մարտահրավերները Հայաստանի տեսանկյունից, Հայաստանի պաշտպանության պլանավորումը և բարեփոխումը և այլ խնդիրներ: