Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ինտերնետային կայքում գործում է ինտերակտիվ քարտեզ, որի վրա նշվել են «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդների կողմից 2014 թ. մարտի 9-ին ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում արձանագրված խախտումները: Նախաձեռնության անդամները դիտորդություն են իրականացնում Արարատի մարզի Դարբնիկ, Զորակ, Հայանիստ, Նիզամի, Սայաթ-Նովա, Սիս, Լոռու մարզի Դարպաս, Լեռնավան, Դեբետ, Մարց, Շիրակի մարզի Բասեն և Տավուշի մարզի Հովք համայնքների ընտրատարածքներում: Դիտորդական խումբը գրանցել է 49 խախտում: Առավել մեծ թվով խախտումներն առնչվում են քվեարկության ընթացքին: Արձանագրվել են նաև ընտրատեղամասի բացման և արդյունքների ամփոփման հետ կապված խախտումներ:

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը ստեղծվել է 2013 թ. Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն, Իրավունքի Եվրոպա միավորում, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ հասարակական կազմակերպությունների կողմից, որին միացել են սփյուռքահայեր և քաղաքացիական ակտիվիստներ:

Տես նաև «Իշխող ՀՀԿ-ն կրկին հաղթեց ընդդիմությանը» հոդվածը Առավոտում