Համբարձում Համբարձումյանը՝ ֆորում թատրոնի համար գրված պիեսի մրցույթի հաղթող
2013 թ. նոյեմբերին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը «Ժամանա՛կն է սթափվել» հակակոռուպցիոն քարոզարշավի շրջանակներում հայտարել էր ֆորում թատրոնի համար գրված պիեսների մրցույթ: Հիմնվելով հետևյալ չափանիշների վրա՝ ներկայացնել վարքագծի փոփոխություն խթանող և հայտարարության պայմաններին համապատասխան նյութ և ֆորում թատրոնի համար հարմար սցենար, ժյուրին մրցույթի հաղթող է ճանաչել գրող, կինոսցենարիստ, լրագրող Համբարձում Համբարձումյանին: Որպես պարգև նա ստացել է HDR-CX190E մոդելի տեսախցիկ:
Ժյուրիի անդամներն էին Փոփոխությունների թատրոն ՀԿ-ի հիմնադիր Հայկ Սեկոյանը, արվեստի քննադատ, Ժամանակակից արվեստի ինստիտուտի հիմնադիր տնօրեն Նազարեթ Կարոյանը, արձակագիր Արմեն Օհանյանը, կինոյի և թատրոնի դերասան, բեմադրիչ Աշոտ Ադամյանը, «Artlab» խմբի անդամ Օլյա Ազատյանը և Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ ծրագրի համակարգող Լաուրա Գևորգյանը: