Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը հրավիրում է հետազոտողներին, փորձագետներին և հետաքննող լրագրողներին՝ իրականացնելու Երևան քաղաքի կառուցապատմանը վերաբերող հետազոտություններ:

Հետազոտական ծրագրերի թեմաներն են՝

1․ Բազմաբնակարան շենքերի կառուցում, ներառյալ՝

  • վերջին տարիներին (մինչև 10 տարի) տրամադրված թույլտվությունները, դրանց ծավալները
  • շինթույլտվությունների պայմանները, քաղաքաշինական կանոններից շեղումները
  • ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները, անվտանգային խնդիրները, ապաստարանների առկայությունը
  • կոռուպցիոն դրսևորումները

2․ Եկամտային հարկի վերադարձով իրականացվող շինարարություն, ներառյալ՝

  • ներգրավված ընկերությունները, դրանց իրական շահառուները, այդ թվում՝ քաղաքական ազդեցություն ունեցող անձինք
  • շահառուների նկատմամբ պայմանագրային պարտավորությունների իրականացումը, այդ թվում՝ շինարարության որակը, ժամկետները, ենթակառուցվածքների և կանաչապատման հետ կապված խնդիրները, անվտանգային խնդիրները, ապաստարանների առկայությունը
  • պետության կողմից իրականացվող վերահսկողությունը, հանձնընդունումը, շեղումների պարագայում կիրառված միջամտությունը
  • կոռուպցիոն մեխանիզմները և դրսևորումները

3․ «Հին Երևան» նախագծի իրականացում, ներառյալ՝

  • ծրագրի ընթացքը, խնդիրները
  • ներգրավված ընկերությունները, դրանց իրական շահառուները, այդ թվում՝ քաղաքական ազդեցություն ունեցող անձինք
  • տեղափոխման ենթակա պատմամշակութային հուշարձանների քարերի վիճակը, տեղափոխված և վերականգնված հուշարձանների վիճակը
  • կոռուպցիոն մեխանիզմները և դրսևորումները

Առաջարկվող աշխատանքները կարող են լինել ինչպես փորձագիտական հետազոտություններ, այնպես էլ լրագրողական հետաքննություններ՝ առանց ձևաչափի սահմանափակման։

Հայտում պետք է ներկայացվի հետազոտության/հետաքննության համար ընտրված մեթոդաբանության հստակ նկարագրությունն ու հիմնավորումները, այդ թվում՝ թե ինչպես են առաջարկվող մեթոդներն ու գործիքները հնարավորություն տալու բացահայտել խնդիրները և կատարելու հավաքագրված տվյալների համապարփակ վերլուծություն։

Բյուջեն՝ առավելագույնը1,000,000 ՀՀ դրամ, ներառյալ՝ հարկերը

Մեկնարկը՝ օգոստոսի 1, 2025 թ․

Ավարտը՝ նոյեմբերի 30, 2025 թ․

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ հուլիսի 18, 2025 թ․

Հայտերի գնահատման չափորոշիչներ

Ներկայացված հայտերը կգնահատվեն մրցութային հանձնաժողովի կողմից՝ ըստ հետևյալ չափորոշիչների.

1․ Անհատի փորձը

  • նշված թեմայի և/կամ նմանատիպ ուսումնասիրությունների իրականացման փորձը

2. Առաջարկվող ծրագրի նկարագրությունը

  • հետազոտության մեթոդաբանության հիմնավորվածությունը
  • ընտրված մեթոդի ներառականությունը
  • իրականացման ժամանակացույցի իրատեսական լինելը

3. Բյուջեն

  • առաջարկվող ծախսերի ողջամտությունը և հիմնավորվածությունը

Ծրագրի առաջարկի ներկայացման կարգը

Հետաքրքրված անհատները պետք է լրացնեն առցանց դիմումի ձևաթուղթը, որն իր մեջ ներառում է՝

  • Ծրագրի առաջարկը
  • Բյուջե և բյուջեի նկարագրականը
  • Աշխատանքային պլանը
  • Համառոտ կենսագրականը
  • Նմանատիպ այլ հետազոտության որևէ հրապարակման հղում։

Հարցերի դեպքում խնդրում ենք դրանք ուղղել [email protected] հասցեով մինչև 2025 թ. հուլիսի 10-ը՝ նամակի վերնագրում նշելով «Research Grant _Questions»: