Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնը (Հունգարիա) քաղաքացիական հասարակության իրավունքի ոլորտում հանդես եկող եվրոպական առաջատար ռեսուրսների և հետազոտական կենտրոն է, որը հանդես է եկել Հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքի նախագծի 2 կոնկրետ դրույթների վերաբերյալ նախնական մեկնաբանություններով: Փաստաթղթում բերված մեկնաբանությունները հիմնված են միջազգային կանոնակարգման և լավագույն փորձի համեմատական օրինակների վրա, կենտրոնանալով ՀԿ-ների՝ դատարան դիմելու իրավունքի և հաշվետվությունների վրա, ինչպես նաև ներկայացվել են համապատասխան առաջարկություններ:

ՀԿ-ների՝դատարան դիմելու իրավունքի մասով՝ Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնը ճանաչում և մեկնաբանում է օրենսդիրի մտադրությունը, վերաշեշտելու ՀԿ-ների կողմից իրենց սեփական իրավունքների և օրինական շահերի ներկայացումը և պաշտպանումը: Նախագիծը ներառում է մի դրույթ, որը որոշակի կազմակերպությունների թույլ կտա ներկայացնելու և պաշտպանելու իր, իր մասնակիցների (անդամների), շահառուների կամ կամավորների իրավունքներն ու օրինական շահերը: Այնուամենայնիվ, այն փաստը, որ սեփական շահի և հանրային շահի ներկայացումը տարանջատված չէ օրենքի նախագծի մաս 1-ի 7-րդ կետում և հոդված 16-ի մաս 2-ում, մեկնաբանությունում դժվարությունների և դրա արդյունքում՝ իրավունքի հնարավոր սահմանափակման տեղիք է տալիս: Այդ կապակցությամբ Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնը առարջարկում է է, որ օրենսդիրը հստակորոն տարանջատի 2 կետ՝ 16.1 կազմակերպության իրավունքի վերաբերյալ (1) դրույթ, որը իրավունք է տալիս կազմակերպությանը ներկայացնելու և պաշտպանելու իր իրավունքներն ու օրինական շահը այլ կազմակերպությունների առջև, դատարաններում, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, (2) դրույթ, որ իրավունք է տալիս կազմակերպություններին պաշտպանելու հանրային շահը: Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնը առաջարկում է անտեսել սահմանափակումները այն տեսակի հանրային կազմակերպություններում, որոնք կարող են հայց ներկայացնել դատարան՝ պաշտպանելով հանրային շահը:

Կազմակերպությունների հաշվետվությունների մասով, համաձայն հոդված 23-ի՝ բոլոր կազմակերպությունները պետք է տարեկան մանրամասն հաշվետվություն պատրաստեն կազմակերպության գործունեության և գործողության մասին՝ առանց տարբերակելու կազմակերպություններն ըստ իրենց չափի և կարգավիճակի: Հիմնվելով միջազգային ստանդարտների և լավագույն փորձի վրա՝ Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի նախնական առաջարկությունը պետք է հաշվի առնի տարբերակված մոտեցման հնարավորությունը ՀԿ-ների զեկույցների հանձնման կապակցությամբ. չափանիշներ սահմանել այն կազմակերպությունների համար, որոնք ազատված են զեկույցներ հանձնելուց և պարցեցված հաշվետվության ներկայացում այն կազմակերպությունների համար, որոնք տարեկան ավելի քիչ եկամուտ են ստանում: