Tert.am-ի հետ զրույցում Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գնումների փորձագետ Արտակ Մանուկյանը անդրադարձել է ԵՏՄ մտնելու հետևանքով որոշ ապրանքատեսակների թանկացմանը: Առաջիկայում կավելանա ո´չ միայն շաքարավազի, այլև՝ հացահատիկի գինը: Կառավարության առաջիկա նիստում ներառված է նախագիծ, որով շաքարի, մասնավորապես` սպիտակ շաքարի ներմուծումը Հայաստան կսահմանափակվի: Շաքարավազը հիմնականում ներկրվում է Բրազիլիայից և Գերմանիայից, և այս որոշման արդյունքում, փաստորեն, ՀՀ ներկրողները ստիպված կլինեն փոխել իրենց արտասահմանյան գործընկերներին և նոր գործարար կապեր հաստատել ԵՏՄ տարածքում:

Տես զրույցը tert.am-ում: