Ս.թ. հուլիսի 18-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը մասնակցել է Բաց կառավարման գործընկերություն-Հայաստանի 2014-2016 թթ. գործողությունների երկրորդ ծրագրի նախագծի աշխատանքային քննարկմանը: Միջոցառմանը ներկա ՀՀ կառավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները քննարկել են նախագիծը, ծանոթացել են քաղաքացիական հասարակության առաջարկություններին և ներկայացրել այն լայն հանրությանը: Այն կազմակերպել էր «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն և ՀՀ Կառավարությունը ԵԱՀԿ Երևանի գրասենյակի աջակցությամբ։

Տես Բաց կառավարման գործընկերություն Հայաստանի ինտերնետային կայքը: