29 հուլիսի 2016

Հարավային Կովկասում Մարդու իրավունքների ավագ խորհրդական, ՄԱԿ ՓԳՀ Վլադիմիր Շկոլնիկովին

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ ալ-Հուսեինին

ՄԱԿ-ի ՄԻԳՀԳ Խոշտանգումների հարցերով հատուկ զեկուցող Խուան Մենդեսին

ՄԱԿ-ի ՄԻԳՀԳ Հավաքների ազատության և մավորումների հատուկ զեկուցող Մաինա Կիային

ՄԱԿ-ի ՄԻԳՀԳ մարդու իրավունքների պաշտպանների հատուկ զեկուցող Միշել Ֆորսթին

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Տորբյորն Յագլանդին

ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեկսին

Եվրոպական հանձնաժողովի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտե նախագահ Միկոլա Գնատովսկին

ԵԱՀԿ նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերին

ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ տնօրենՄայքլ Գեորգ Լինկին

Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ավագ գիտաշխատող Գիորգի Գոգիային

Amnesty International-ի գլխավոր քարտուղար Սալիլ Շեթիին

Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի գլխավոր քարտուղար Բյորն Էնգեսլանդին

Frontline Defenders-ի ԵՄ Շահերի պաշտպանության պատասխանատու Ֆիլիպ Վոսչիզին

Human Rights House Foundation-ի գործադիր տնօրեն Մարիա Դահլեին

Ս.թ. հուլիսի 17-ին 31 անդամներից կազմված «Սասնա ծռեր» կոչվող խումբը զինված հարձակում է գործել Երևանի Էրեբունի վարչական շրջանում տեղակայված ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի վրա: Նրանք հայտարարել են ապստամբություն և առաջադրել քաղաքական պահանջներ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը և քաղբանտարկյալների, այդ թվում` 2016թ. հունիսի 20-ին ձերբակալված իրենց առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին ազատ արձակումը: Հարձակման ընթացքում մեկ ոստիկան զոհվել է, իսկ 6-7-ը՝ պատանդ են պահվել, սակայն ապստամբները հայտարարել են, որ իրենք պատրաստ են խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով և մինչև յոթերորդ օրը ինքնակամ ազատ են արձակել բոլոր պատանդներին: Վերջին պատանդներին ազատ են արձակել պայմանով, որ բացվի մամուլի կենտրոն, որտեղ նրանք հրապարակայնորեն առաջին ու վերջին անգամ՝ մամլո ասուլիս են տվել՝ հրապարակավ հայտարարելով իրենց պահանջները և պատասխանելով հարցերին: Հետագայում նրանք զրկվել են սնունդից և բժշկական օգնության հնարավորությունից: Ոստիկանության հետ գիշերային հրաձգության արդյունքում վիրավորվել և Էրեբունի բժշկական կենտրոն են տեղափոխվել խմբի 4 անդամ, որոնցից երեքը ձերբակալվել և տեղափոխվել են բանտային հիվանդանոց՝ առանց ապաքինման համար պատշաճ խնամքի կամ համապատասխան պայմանների: Այս ձերբակալություններից հետո խումբը ստիպված է եղել բժշկական անձնակազմին պատանդ վերցնել՝ խմբի վիրավոր անդամին օգնություն ցուցաբերելու նպատակով:

Թեև շատ քաղաքացիներ համաձայն չեն իրենց պահանջը առաջ քաշելու ապստամբների կողմից ընտրված մեթոդին, սակայն հիմնականում կիսում են պահանջները և հասկանում խնդրի արմատները: Երկրում տիրող համակարգային կոռուպցիայի, սոցիալական անարդարութան, ընտրանքային արդարադատության, անկասելի արտագաղթի և շարունակ կեղծվող ընտրությունների և կեղծված հանրաքվեի միջոցով ընդունված սահմանադրական փոփոխությունների պարագայումը, որն անհնար է դարձնում փոխել կառավարությունը և զարգացման ընթացքը, շատերը երկրի ապագան փրկելու, որպես վերջին հնարավորություն, տեսնում են զինված ապստամբությունը: Իրավիճակի անթույլատրելիության շուրջ լիակատար համաձայնությունը հազարավոր քաղաքացիների դուրս բերեց փողոց՝ սատարելու «Սասնա ծռեր» խմբին և նրանց պահանջները և հայտնելու արյունահեղությունը կանխելու իրենց պատրաստակամությունը:

Ի պատասխան ապստամբների պաշտպանների խաղաղ գործողություններին՝ Հայաստանի ոստիկանությունը գործադրել է անհամաչափ ուժ և բռնություն: Ոստիկանները՝ զինված վահաններով, մահակներով, հրացաններով, արցունքաբեր գազով, գազային նռնակներով և անգամ քարերով, ոչ իրավաչափ գործողություններ են իրականացրել անզեն, խաղաղ քաղաքացիների նկատմամբ: Ոստիկանությունը կիրառել է իր մարտավարությունների մի ամբողջ զինանոց՝ սադրելու խաղաղ ցուցարարներին, վնասելու և առգրավելու ապստամբների համակիրների սեփականությունը: Ոստիկանությունը կալանավորված անձանց նկատմամբ, անկախ տարիքից, սեռից կամ առողջական վիճակից, կիրառել է ահաբեկում և հայհոյանք, ֆիզիկական ուժ և բռնություն, խոշտանման և նվաստացման մեթոդներ: Շուրջ վեց տասնյակ մարդիկ՝ թե քաղաքացիներ և թե ոստիկաններ, ստացել են մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել հիվանդանոց: Առանց պատշաճ հիմնավորման, վերջին 10 օրերի ընթացքում շուրջ 500 խաղաղ քաղաքացիներ են բերման ենթարկվել և ժամերով պահվել առանց սննդի և բժշկական օգնության: Շուրջ 50-ը ձերբակալվել են, մի քանիսը՝ կալանավորվել: Ձերբակալվածների թվում է «Մոնթե Մելքոնյան» ՀԿ-ի նախագահ Ալեք Ենիգոմշյանը, ով ունի տեսողական և ֆիզիկական խնդիրներ: Կալանավորվածների մեծ մասը զրկված է եղել սննդից, չի ստացել իրավաբանական և բժշկական օգնություն, ինչպես նաև հնարավորություն չի ունեցել տեղեկացնել հարազատներին գտնվելու վայրի մասին: Թեպետ որոշ լրատվամիջոցներ՝ «Ազատություն» ռադիոկայանը, «Սիվիլնեթ»-ը և «Ա1+»-ը, ապահովել են իրադարձությունների ուղիղ հեռարձակում, սակայն հանրային և մնացած հեռուստաընկերությունները չեն տրամադրել համարժեք տեղեկատվություն ապստամբության և դրան առնչվող իրադարձությունների վերաբերյալ:

Ապստամբների և քաղաքացիների կյանքին ուղղված սպառնալիքների ավելացման համատեքստում Հայաստանի իշխանությունների արձագանքը ապշեցնող էր: Խորհրդարանը և ՀՀ նախագահը բացարձակ անգործություն են դրսևորել՝ խնդրի լուծումը թողնելով ոստիկանությանը, Ազգային անվտանգության ծառայությանը՝ ավելի սրելով լարվածությունը:

Նշենք, որ տարիների ընթացքում՝ սկսած 2007 թվականից, Հայաստանը վերածվել է «ոստիկանապետության», քանի որ ոստիկանական ուժերին տրամադրվող թե՛ բյուջետային և թե՛ արտաբյուջետային հատկացումները ավելացել են ավելի քան 5 անգամ, իսկ ոստիկանների թիվը առնվազն 30000-ի է հասել (2012թ. դրությամբ՝ 100000 մարդուն ընկնում էր 1250 ոստիկան), ընդ որում՝ ոստիկանությունն աչքի է ընկնում արդիականացված սպառազինությամբ, անհամաչափ ուժի մշտական կիրառմամբ, ոստիկանների ապօրինի գործողություններով և անպատժելիությամբ: Ոստիկանությունը վերածվել է հսկա կառույցի, որը իրավունքի գերակայությամբ և հասարակական կարգի պահպանմամբ մարդկանց պաշտպանելու փոխարեն զենք է կիրառում անզեն քաղաքացիների նկատմամբ՝ պաշտպանելով իշխանություններին և նրանց քաղաքական կամ տնտեսական շահերը, իրականացնելով վերջիններիս ապօրինի հրամանները և տապալելով ժողովրդավարական գործընթացները:

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, հայցում են միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների և գրասենյակների աջակցությունը՝

  • Դատապարտելու և կանխելու ոստիկանության ապօրինի գործողությունները և մարդու իրավունքների ոտնահարումները,
  • Առաքելություններ ուղարկելու (մասնավորապես՝ ԽԿԿ առաքելություն)՝ դիտարկելու և արձանագրելու խախտումները, այդ թվում՝ խաղաղ ցուցարարների, ձերբակալվածների և վիրավոր կալանավորվածների նկատմամբ կիրառված,
  • Վերացնելու կալանավորվածներին և քաղաքական բանտարկյալներին ներկայացվող շինծու մեղադրանքները,
  • Հաղթահարելու հակամարտությունը բանակցությունների միջոցով՝ ներառելով քաղաքացիական հասարակության անդամներին:


«Արևամանուկ» ընտանիքի և երեխայի խնամքի հիմնադրամ
«Արծվաբույն Զեյթուն» հայրենակցական միություն
«Բամբիռ» մշակութային ՀԿ
Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան
Գյումրու առաջընթաց ՔՀԶԿ ՀԿ
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն
Երևանի մամուլի ակումբ ՀԿ
Երեխաների աջակցության հիմնադրամ
ԷկոԼուր ՀԿ
Ընդդեմ իրավական կամայականության ՀԿ
Ընտանիք և համայնք ՀԿ
Թուֆենկյան բարեգործական հիմնադրամ
Թրանփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ
Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ միջազգային կենտրոն ՀԿ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ
Իրավունքի գերակայություն ՀԿ
Իրավունքի Եվրոպա միավորում ՀԿ
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ
ԼոգոՍ​ իրավապաշտպան ՀԿ
Լոռեցիների միավորում ՀԿ
Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ
«Խազեր» ՀԿ-ն
Կանանց աջակցման կենտրոն ՀԿ
Կանանց իրավունքների կենտրոն ՀԿ
«Կրթությունը ուժ է » ՀԿ
Հայ Առաջադեմ Երիտասարդություն ՀԿ
Հայաստանի Հելսինկյան կոմիտե
Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա ՀԿ
Հելսինկյան քաղաքացիական ասամլեայի Վանաձորի գրասենյակ
ՍիվիլՆեթ
Սոցիալական արդարություն ՀԿ
«Տաթևիկ» ՀԿ
ՏՐՏՈՒ մշակութային ՀԿ
Քաղաքացիական Ֆորում ՀԿ