Նախագծի մասին

Սկսած 2006թ. «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) հասարակական կազմակերպությունն «Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան»-ի աջակցությամբ իրականացնում է Հայաստանի պետական գնումների համակարգի մոնիտորինգ և գնահատում: Այդ ուսումնասիրությունների նպատակն է վեր հանել այդ համակարգում առկա կոռուպցիոն ռիսկերը և այլ տեսակի չարաշահումները և դրա միջոցով նպաստել համակարգի թափանցիկության ընդլայնմանը, արդյունավետության բարձրացմանը և նրանում առկա կոռուպցիայի կանխարգելմանը: Ուսումնասիրությունների ներկա փուլը սկսվել է 2015թ. նոյեմբերի 1-ից և կավարտվի 2016թ օգոստոսի 31-ին: Առաջին անգամ ներկա փուլում ԹԻՀԿ-ը սկսում է իր հանրային գնումների տեղեկագրի թողարկումը, որը կկրի պարբերական բնույթ և կներկայացնի ՀՀ հանրային գնումների համակարգի իր կողմից իրականացվող մոնիտորինգի և գնահատման ընթացիկ արդյունքները: Որպես մոնիտորինգի թիրախ ընտրված են հանրային գնումների համակարգի երեք կարևոր բաղադրիչները, այն է մեկ անձից ձեռքբերումները, գնումների բողոքարկման համակարգը և շրջանակային համաձայնագրերը: Նաև, առաջին անգամ այս փուլի շրջանակներում իրականացվում է գնումների մոնիտորինգ առանձին ոլորտներում (ՊՈԱԿ-ներ, պաշտպանության ոլորտ, կրթություն):

Հանրային գնումների տեղեկագիր, թողարկում 5
Հեղինակ(ներ)՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Շնորհատու կազմակերպություն(ներ)` Բաց հասարակություն հիմնադրամներ - Հայաստան