Տիպային խախտումներ / թերություններ

ՓՈՒԼ 1. ԳՆՄԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ

ԲԱՑԱՀԱՅՏ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ

  • Չհիմնավորված գներով իրականացված ձեռքբերումներ

ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Ոչ անհրաժեշտ ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) և/կամ պերճանքի առարկաների գնում

ՓՈՒԼ 2. ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

ԲԱՑԱՀԱՅՏ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ

  • Որոշակի ապրանքին հարմարեցված տեխնիկական առաջադրանք
  • Գնման ընթացակարգի տեսակը փոփոխելու նպատակով գնման առարկայի փոփոխություն
  • Տվյալների բազաներում պատվերի որոնման արհեստական դժվարությունների ստեղծում
  • Այնպիսի ապրանքների գնում, երբ հնարավոր չէ մատակարարել համանման ապրանք
  • Տարբեր բնութագրիչներ ունեցող ապրանքների/աշխատանքների/ծառայությունների միավորումը մեկ խմբաքանակում
  • Գոյություն չունեցող ապրանքի/աշխատանքի/ծառայության մատակարարում
  • Մրցույթի իրականացում «ցանկալի» ընկերության համար
  • Ապրանքներին, աշխատանքներին, ծառայություններին ներկայացվող պահանջների ոչ հստակ նկարագրություն
  • Նախագծա-նախահաշվային տեղեկատվությունն իր ողջ ծավալով չի ներկայացվում
  • Փաստաթղթերը հրապարակվում են սխալներով
  • Պահանջում են ներկայացնել ավելորդ փաստաթղթեր
  • Փաստաթղթերի վերաբերյալ պարզաբանումները չեն տրվում օրենքով սահմանված ժամկետներում
  • Էլեկտրոնային հարթակին հավատարմագրվելու մերժում
  • Պայմանագրի կատարման ոչ իրատեսական ժամկետների սահմանում
  • Տեխնիկական առաջադրանք, որում փորձ է արվում խուսափել «համարժեք» հասկացությունից

ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Բազմամիլիոնանոց պատվերի նկարագրություն ընդամենը երկու էջի վրա

ՓՈՒԼ 3. ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՆՑԿԱՑՈՒՄ

ԲԱՑԱՀԱՅՏ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ

  • Հայտի մերժում՝ հիմնված ձևական չափանիշների վրա
  • Հայտերի գնահատման և համեմատության արձանագրության սխալ կազմում
  • Հայտերի ներկայացման համար արհեստական խոչընդոտների ստեղծում

ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Աճուրդներ, որտեղ առկա են հակամրցակցային համաձայնություններ
  • Պայմանագիրը կնքվել է ոչ այն պատվիրատուի հետ, ով առաջարկել է նվազագույն գին
  • Պայմանագրային գնի և նախնական գնի միջև տարբերությունը 5%-ից պակաս է
  • Տվյալ պատվիրատուի մոտ միշտ հաղթում էմիևնույն ընկերությունը
  • Մասնակիցների քանակի ապօրինի սահմանափակում

ՓՈՒԼ 4. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ

ԲԱՑԱՀԱՅՏ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ

  • Խախտումների դեպքում տուգանքներ չեն կիրառվում
  • Սահմանվածին չհամապատասխանող որակի ապրանքների/աշխատանքների/ծառայությունների ընդունում
  • Անբարեխիղճ մատակարարների ռեգիստրում տվյալներ չեն ներկայացվում
  • Մատակարարի կողմից պայմանագրի պայմանների էական խախտումների դեպքում պայմանագիրը ողջամիտ ժամկետներում չի լուծարվում

ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Պայմանագրի գինը փոխվում է գնման գործընթացի ավարտից հետո
  • Պայմանագիրը լուծվում է կողմերի համաձայնությամբ

ՓՈՒԼ 5. ՍՏԱՑՎԱԾ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ

ԲԱՑԱՀԱՅՏ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ

  • Գնված ապրանքներն, աշխատանքները, ծառայություններն արդյունավետ և ըստ նշանակության չեն օգտագործվում