Ո՞վ է ազդարարը
Ազդարար կարող է լինել անհատը կամ կազմակերպությունը։
Եթե պետական կառույցներում, տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպություններում ազդարարը նկատում է կոռուպցիոն դրսևորումներ, շահերի բախման դեպքեր, հանրային շահերին սպառնացող վտանգ, ապա այդ մասին հայտնում է օրենքով նախատեսված իրավասու մարմնին կամ անձին։ ։
Ազդարար է համարվում նա, ով նշված կառույցներում՝
- աշխատում կամ աշխատել է
- ունի կամ ունեցել է քաղաքացիաիրավական պայմանագիր, օրինակ՝ փորձագիտական աջակցություն տրամադրելու մասին
- ունի կամ ունեցել է վարչաիրավական հարաբերություններ, օրինակ՝ դիմել է տեղեկանք ստանալու համար
- դիմել է ծառայություն մատուցելու նպատակով, օրինակ՝ պետական գնումների շրջանակում:
Ազդարարը պետք է գործի բարեխղճորեն՝ առանց փաստեր և ապացույցներ կեղծելու կամ հորինելու: Հակառակ դեպքում, օրենքով չի ստանա ազդարարի կարգավիճակ ու չի պաշտպանվի պետության կողմից: