Ինչպե՞ս ազդարարել եվ ու՞մ
«Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքը սահմանում է ազդարարման 2 եղանակ՝
- Ներքին եվ
- Արտաքին
Ի լրումն նախատեսում է անանուն ազդարարման հնարավորություն
Ներքինը ազդարարի կողմից տեղեկությունների հաղորդումն է՝
- Իր անմիջական ղեկավարին
- Իր անմիջական ղեկավարի վերադասին
- Իր անմիջական ղեկավարի հանդեպ վերահսկողություն իրականացնող անձին
- Իրավասու մարմնի ղեկավարի կողմից լիազորված անձին:
Արտաքին ազդարարի կողմից հաղորդում ներկայացնելն է նույն կառույցին հետևյալ պայմաններով՝
- Եթե հաղորդումը վերաբերվում է տվյալ կառույցի աշխատակցին, ազդարարը պետք է տեղեկացնի տվյալ կառույցի ղեկավարին
- Եթե հաղորդում է վերաբերում է կառույցի ղեկավարին, ապա ազդարարը հաղորդումը պետք է ներկայացնի վերջինիս վերադաս մարմնի ղեկավարին
- Եթե չկա վերադաս մարմին հաղորդումը պետք է ներկայացվի համապատասխան էթիկայի հանձնաժողով (առկայության դեպքում)
- Եթե հաղորդումը վերաբերում է բարձրաստիճան պաշտոնատար անձին ապա հաղորդումը պետք է ներկայացվի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:
Անանուն ազդարարումը միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով հաղորդումն է:: Էլեկտրոնային հարթակը գործարկում է ՀՀ արդարադատության նախարարությունն, իսկ արձանագրված գործերը դիտարկում է ՀՀ գլխավոր դատախազությունը: Հարթակը գործարկվում է www.azdararir.am կայքում: