Ազդարարի եվ փոխկապակցված անձի պաշտպանությունը

Ազդարարը և ազդարարի հետ փոխկապակցված անձինք, ունեն օրենքով սահմանված երաշխիքներ՝ պաշտպանելու կյանքն ու անվտանգությունը: Եթե ազդարարի հանդեպ աշխատանքային իրավահարաբերություններում դրսևորվում է խտրականություն, այդ թվում աշխատանքային պայմանագիրը լուծելու սպառնալիք, նա կարող է դիմել տվյալ կառույցի ղեկավարին կամ նրա լիազորած անձին:

Ազդարարի հետ փոխկապակցված անձանց, օրինակ ամուսնու, ծնողի, եղբոր, քրոջ, երեխայի հանդեպ ցուցաբերած խտրականության դեպքում նրանց իրավունքները կարող են պաշտպանվել դատական կարգով:

Խտրականության սպառնալիքի դեպքում փոխկապակցված անձը կարող է դիմել ՀՀ ոստիկանություն: Գույքային վնասի կամ դրա սպառնալիքի դեպքում ազդարարը և նրա հետ փոխկապակցված անձը կարող է դիմել ՀՀ քննչական կոմիտե: Եթե չի հնչել սպառնալիք, բայց առկա է նման ռիսկ, ապա նա կարող է դիմել տվյալ կառույցի ղեկավարին կամ նրա լիազորած անձին: Առողջությանը վնաս պատճառելու կամ սպանության սպառնալիքի դեպքում ազդարարը կամ փոխկապակցված անձը կարող է դիմել ՀՀ քննչական կոմիտե, իսկ այդպիսի ռիսկի դեպքում ՀՀ ոստիկանություն:

Ազդարարի տվյալները ապօրինի հրապարակելը ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություն է: Եթե ազդարարի տվյալները հրապարակվում է պաշտոնատար անձի կողմից, ապա պետք է դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն, իսկ եթե այլ սուբյեկտների կողմից ապա ՀՀ քննչական կոմիտե: