Գլխավոր էջ Ազդարարում Ազդարարի և փոխկապակցված անձի պաշտպանությունը

Ազդարարի եվ փոխկապակցված անձի պաշտպանությունը

Օրենքը նախատեսում է «Վնասակար գործողություն» եզրույթը, որը բովանդակային առումով կարելի է բաժանել 3 խմբի՝

  • Խտրականություն (աշխատանքային և ոչ միայն)
  • Գույքային վնաս կամ դրա սպառնալիք
  • Սպանություն/առողջությանը վնաս պատճառելը կամ սպառնալիքը:

Ազդարարման համատեքստում օրենքը նախատեսում է խտրականության դրևորման հետևյալ ձևերը՝

  • Աշխատանքային պայմանագրի լուծում
  • Ավելի ցածր պաշտոնի փոխադրում
  • Հաստիքի կրճատում
  • Աշխատանքային առաջադրանքների չտրամադրում
  • Արհեստական հանձնարարականներով ծանրաբեռնում
  • Արհեստական առաջադրանքներով ծանրաբեռնում
  • Աշխատանքային գործունեությանն անհարկի և ապօրինի միջամտություն
  • Խրախուսանքնի միջոցների կիրառման մերժում
  • Աշխատավարձի կրճատում
  • Պարգևավճարների կրճատում
  • Կարգապահական վարույթի հարուցում:

Ազդարարման համատեքստում օրենքը գույքային վնասը բաժանում է 2 տեսակի՝

  • Պատասխանատվության ցանկացած այլ միջոցի ենթարկում, որով վատթարացվում է անձի գույքային դրությունը կամ չի արդարացնում գույքային կամ այլ առաջխաղացման ակնկալիքները
  • Գույքին վնաս պատճառելը:

Ազդարարման համակարգի ներքո օրենսդրի կողմից վնասի 3-րդ տեսակը համարվում ՝ «Ազդարարումից հետ պահելուն ուղղված կամ ազդարարման հետ կապված այլ ներգորոծության միջոցների կիրառում»: Այս ձևակերպման ներքո կարող է ընկնել ցանկացած գործողություն, ներգործություն, որն ուղղված է ազդարարումից հետ պահելուն: Դրա թվին է դասվում նաև ֆիզիկական հարձակումը կամ դրա սպառնալիքը:

Եթե Ձեր, որպես ազդարարի, անձնական տվյալները ապօրինի հրապարակվել են, ապա կարող եք հանցագործության մասին հաղորդում ներկայացնել ՀՀ քննչական կոմիտեին և այս կապակցությամբ կարող եք օգտագործել Ձևաթուղթ 6-ը:

Ձևաթղթերի նմուշներ

Ստորև նշվող ձևաթղթերը կրում են խորհրդատվական բնույթ։

Պոտենցիալ ազդարարներին առաջարկվում է դիմել փաստաբանի՝ իրավաբանական աջակցություն ստանալու համար:

Վնասի տեսակ Ազդարար (Ա) Փոխկապակցված անձ (ՓԱ) Սխալմամբ ընկալվող ազդարար (ՍԱ) Ձևաթղթի համար
Խտրականության կայացած փաստ Դիմել իրավասու մարմնին կամ նրա լիազորած անձին Դիմել դատարան Դիմել իրավասու մարմնին կամ նրա լիազորած անձին Ա – Ձևաթուղթ 3
ՓԱ - Օրենսդրությունը չի նախատեսում հատուկ պաշտպանություն արդեն իսկ կայացված խտրականության դեպքերի համար, եթե այն կիրառվել է Ձեր, որպես փոխկապակցված անձի, դեմ
ՍԱ – Նույնը ինչ Ա-ի դեպքում
Խտրականության ռիսկ Դիմել իրավասու մարմնին կամ նրա լիազորած անձին Դիմել իրավասու մարմնին կամ նրա լիազորած անձին Դիմել իրավասու մարմնին կամ նրա լիազորած անձին Ա - Ձևաթուղթ 3
ՓԱ - Նույնը
ՍԱ - Նույնը
Խտրականության սպառնալիք Դիմել իրավասու մարմնին կամ նրա լիազորած անձին Դիմել իրավասու մարմնին կամ նրա լիազորած անձին Դիմել իրավասու մարմնին կամ նրա լիազորած անձին Ա - Ձևաթուղթ 3
ՓԱ - Նույնը
ՍԱ - Նույնը
Գույքին վնաս հասցնելու կայացած փաստ Դիմել ՀՀ քննչական կոմիտե Դիմել ՀՀ քննչական կոմիտե Դիմել ՀՀ քննչական կոմիտե Ա - Ձևաթուղթ 8
ՓԱ - Նույնը
ՍԱ – Նույնը
Գույքին վնաս հասցնելու ռիսկ Դիմել իրավասու մարմնին կամ նրա լիազորած անձին Դիմել իրավասու մարմնին կամ նրա լիազորած անձին Դիմել իրավասու մարմնին կամ նրա լիազորած անձին Ա - Ձևաթուղթ 3
ՓԱ - Ձևաթուղթ 4
ՍԱ – Նույնը ինչ Ա-ի
Սպառնալիք գույքին վնաս հասցնելու դեպքում Դիմել ՀՀ քննչական կոմիտե Դիմել ՀՀ քննչական կոմիտե Դիմել ՀՀ քննչական կոմիտե Ա - Ձևաթուղթ 5
ՓԱ - Նույնը
ՍԱ - Ձևաթուղթ 10
Կյանքին կամ առողջությանն արդեն իսկ հասցված վնաս Դիմել ՀՀ քննչական կոմիտե Դիմել ՀՀ քննչական կոմիտե Դիմել ՀՀ քննչական կոմիտե Ա - Ձևաթուղթ 9
ՓԱ - Նույնը
ՍԱ – Նույնը
Կյանքին կամ առողջությանը վնասելու ռիսկ /առանց սպառնալիքի հնչեցման/ Դիմել իրավասու մարմնին կամ նրա լիազորած անձին, իսկ ռիսկի՝ իրականությանը մոտ լինելու դեպքում, նաև ՀՀ ոստիկանություն Դիմել իրավասու մարմնին կամ նրա լիազորած անձին, իսկ ռիսկի իրականությանը մոտ լինելու դեպքում նաև ՀՀ ոստիկանություն Դիմել իրավասու մարմնին կամ նրա լիազորած անձին, իսկ ռիսկի իրականությանը մոտ լինելու դեպքում նաև ՀՀ ոստիկանություն Ա - Իրավասու անձի կամ նրա լիազորած անձի դեպքում ՝ Ձևաթուղթ 3, իսկ իրավասու անձից բացի ոստիկանությանը դիմելու դեպքում՝ Ձևաթուղթ 7
ՓԱ - Իրավասու անձի կամ նրա լիազորած անձի դեպքում ՝ Ձևաթուղթ 4, իսկ իրավասու անձից բացի ոստիկանությանը դիմելու դեպքում՝ Ձևաթուղթ 7
ՍԱ - Նույնը ինչ Ա-ի դեպքում
Կյանքի կամ առողջության դեմ սպառնալիք Դիմել ՀՀ քննչական կոմիտե Դիմել ՀՀ քննչական կոմիտե Դիմել ՀՀ քննչական կոմիտե Ա - Ձևաթուղթ 5
ՓԱ - Նույնը
ՍԱ - Ձևաթուղթ 11