Գլխավոր էջ Ազդարարում Ինչպե՞ս ազդարարել և ու՞մ

Ինչպե՞ս ազդարարել եվ ու՞մ

«Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքը սահմանում է ազդարարման 2 եղանակ՝

  • Ներքին եվ
  • Արտաքին

Ի լրումն նախատեսում է անանուն ազդարարման հնարավորություն

Ներքինը ազդարարի կողմից տեղեկությունների հաղորդումն է՝

  • Իր անմիջական ղեկավարին
  • Իր անմիջական ղեկավարի վերադասին
  • Իր անմիջական ղեկավարի հանդեպ վերահսկողություն իրականացնող անձին
  • Իրավասու մարմնի ղեկավարի կողմից լիազորված անձին:

Արտաքին ազդարարի կողմից հաղորդում ներկայացնելն է նույն կառույցին հետևյալ պայմաններով՝

  • Եթե հաղորդումը վերաբերվում է տվյալ կառույցի աշխատակցին, ազդարարը պետք է տեղեկացնի տվյալ կառույցի ղեկավարին
  • Եթե հաղորդում է վերաբերում է կառույցի ղեկավարին, ապա ազդարարը հաղորդումը պետք է ներկայացնի վերջինիս վերադաս մարմնի ղեկավարին
  • Եթե չկա վերադաս մարմին հաղորդումը պետք է ներկայացվի համապատասխան էթիկայի հանձնաժողով (առկայության դեպքում)
  • Եթե հաղորդումը վերաբերում է բարձրաստիճան պաշտոնատար անձին ապա հաղորդումը պետք է ներկայացվի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:

Անանուն ազդարարումը միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով հաղորդումն է:: Էլեկտրոնային հարթակը գործարկում է ՀՀ արդարադատության նախարարությունն, իսկ արձանագրված գործերը դիտարկում է ՀՀ գլխավոր դատախազությունը: Հարթակը գործարկվում է www.azdararir.am կայքում: