Գլխավոր էջ Աշխատանք ԹԻՀԿ-ում Գրասենյակի կառավարչի աշխատանք ԹԻՀԿ-ում
Աշխատանք ԹԻՀԿ-ում
2021 Հոկ
13

Գրասենյակի կառավարչի աշխատանք ԹԻՀԿ-ում

Պաշտոնը`  գրասենյակի կառավարիչ 
Աշխատաժամանակ՝ շաբաթական 40 ժամ 
Աշխատանքի սկիզբը` հնարավորինս շուտ 

Վայրը` Երևան, Հայաստան, Սարյան 12 

Անմիջական ղեկավար՝ Մարդկային ռեսուրսների և կազմակերպական զարգացման համակարգող 

Աշխատանքի նկարագրություն 

Կազմակերպությունը փնտրում է գրասենյակի կառավարչի, որը կմիանա ԹԻՀԿ փոքր թիմին և պատասխանատու կլինի Կազմակերպության գրասենյակի ադմինիստրատիվ/ֆինանսական, կազմակերպչական և տեխնիկական աշխատանքների իրականացման համար։ Գրասենյակի կառավարիչը անմիջականորեն հաշվետու կլինի մարդկային ռեսուրսների և կազմակերպական զարգացման համակարգող:   

Աշխատանքային գործառույթներ 

Ադմինիստրատիվ/կազմակերպչական’ 

  • ապահովել կապ/տեղեկատվության փոխանակում գործընկեր և շահագրգիռ կազմակերպությունների հետ;  
  • պարբերաբար թարմացնել կազմակերպության շահագրգիռ կողմերի կոնտակտները;  
  • իրականացնել կազմակերպության թղթային և էլէկետրոնային նամակագրության գործընթացը;  
  • կազմակերպել հյուրերի և այցելուների ընդունելության գործընթացը; 
  • իրականացնել տնտեսական ապրանքների և գրենական պիտույքների գնումը/պատվիրումը՝ ըստ սահմանված կարգի;  
  • ապահովել կազմակերպության սարքավորումների անխափան աշխատանքը, ինչպես նաև աշխատանքային անհրաժեշտ գործիքների տրամադրումը աշխատակիցներին՝ ապահովելով կապ  
  • ՏՏ մասնագետի և աշխատակիցների միջև՝ ըստ անհրաժեշտության  
  • կազմակերպել կազմակերպության նյութերի, այդ թվում՝  հրապարակումների, , պատճենահանման աշխատանքները` ըստ անհրաժեշտության;  
  • կատարել կազմակերպության նյութերի թարգմանություններ` ըստ անհրաժեշտության 
  • աջակցել կազմակերպության միջոցառումների կազմակերպման աշխատանքներին, այդ թվում հյուրանոցների և սրահների ամրագրման աշխատանքներին՝ ըստ անհրաժեշտության 
  • աջակցել կազմակերպության գույքագրման աշխատանքներին՝ ըստ անհրաժեշտության 

 

Կազմակերպության մարդկային ռեսուրսներին և ֆինանսներին առնչվող փաստաթղթերի վարում    

 

  • իրականացնել կազմակերպության կադրային աշխատանքները, այդ թվում` պատրաստել աշխատանքային և ծառայությունների մատուցման պայմանագրերը, ակտերը, համաձայնագրեր,  ներքին իրավական ակտերը և այլն՝ տրամադրելով դրանց պատճենները ֆինանսական թիմին;   
  • կատարել աշխատողների և ծառայություն մատուցողների վերաբերյալ համապատասխան գրանցումները ՀԾ համակարգում՝ ըստ սահմանված կարգի և ժամկետների; 
  • իրականացնել ֆինանսական և հաշվապահական  փաստաթղթերի ֆայլավորման աշխատանքները  
  • կազմակերպել ամսական կտրվածքով աշխատաժամանակի թերթիկների հավաքագրումը աշխատակիցներից։ 

Թեկնածուին ներկայացվող պահանջներն են՝ 

Մասնագիտական կոմպետենցիաներ 

  • բարձրագույն կրթություն կառավարման կամ ֆինանսների ոլորտում  
  • գրասենյակի կառավարման և կադրային գործի վարման և փաստաթղթերի հետ աշխատանքի առնվազն 3 տարվա փորձ 
  • աշխատանքային օրենսդրության բազային գիտելիքներ  
  • բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ 
  • հայերենի և անգլերենի գերազանց իմացություն 
  • ՏՏ գիտելիքներ, ներառյալ Google Docs, ՀԾ-ի իմացությունը՝ ցանկալի 

Լրացուցիչ կոմպետենցիաներ 

  • ուշադրություն մանրամասների նկատմամբ  
  • թիմային և անկախ աշխատելու կարողություն 
  • խնդիրների լուծման և պլանավորման հմտություններ 
  • շարունակական զարգացում ՝ կատարելության ձգտումով և նվիրվածություն 
  • տարաբնույթ առաջադրանքներ կատարելու և սթրեսային իրավիճակներում գործելու ունակություն 
  • պատասխանատվության բարձր զգացողություն 

Նախընտրելի թեկնածուն պետք է լինի կազմակերպության ընդհանուր արժեքների կրողը:  

Ինչպես դիմել 

Եթե դուք համապատասխանում եք վերը նշված պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը, հետաքրքրության նամակը՝ հայերեն կամ անգլերեն լեզուներով [email protected] հասցեին մինչև ս.թ. հոկտեմբերի 24-ը ներառյալ՝ առարկայի մեջ նշելով «գրասենյակի կառավարիչ» բառը: 

Ընտրւթյունը կիրականացվի ինքնակենսագրականի հիման վրա։ Կապ կհաստատվի միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուների հետ՝ հարցազրույցի և կամ թեստի հրավիրելու նպատակով: 

Կազմակերպության մասին 

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2000թ.՝ ներկայացնելով Թրանսփարենսի Ինթերնեշնլ համաշխարհային հակակոռուպցիոն շարժումը Հայաստանում: Կազմակերպության հիմնական արժեքներն են թափանցիկությունը, հաշվետվողականությունը, օրինավորությունը, համարձակությունը, արդարությունը և ժողովրդավարությունը:  

Կազմակերպության առաքելությունն է կոռուպցիան նվազեցնելու ու ժողովրդավարությունն ամրապնդելու ճանապարհով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում:  Կոռուպցիայի դեմ պայքարում շոշափելի արդյունքների հասնելու համար մենք սահմանել ենք երկարարատև տեսլականն՝ «Ձևավորել պայքարող քաղաքացի հանուն կոռուպցիայից զերծ Հայաստանի», որն ընկած է կազմակերպության 2016-20թթ. ռազմավարության հիմքում: 

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------- 

Մարդկային ռեսուրսների հավաքագրումն իրականացնելիս մենք առաջնորդվում ենք «հավասար աշխատանքային հնարավորություններ» սկզբունքով` բացառելով ռասայական, գենդերային, կրոնական, ազգային կամ էթնիկական, տարիքային կամ սահմանափակ աշխատունակության պատճառով որևէ խտրականության դրսևորումները՝ հիմք ընդունելով բաց և ազատ մրցակցությունը՝ անաչառ և զուրկ որևէ տեսակի առանձնահատուկ վերաբերմունքից: