Գլխավոր էջ Աշխատանք ԹԻՀԿ-ում ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՀԿ-ում
Աշխատանք ԹԻՀԿ-ում
2021 Հուն
3

ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՀԿ-ում

Պաշտոնը`  դրամաշնորհների կառավարիչ
Աշխատաժամանակ՝ շաբաթական 40 ժամ
Աշխատանքի սկիզբը` հնարավորինս շուտ

Վայրը` Երևան, Հայաստան, Սարյան 12

Անմիջական ղեկավար՝ ծրագրի տնօրեն

Աշխատանքի նկարագրություն

Կազմակերպությունը փնտրում է դրամաշնորհների կառավարչի, որը կմիանա ԹԻՀԿ փոքր թիմին և պատասխանատու կլինի Կազմակերպության դրամաշնորհների և  ենթադրամաշնորհների կառավարման և վերահսկման համար: Դրամաշնորհների կառավարիչը անմիջականորեն հաշվետու կլինի ծրագրի տնօրենին: 

Աշխատանքային գործառույթներ

Կազմակերպության դրամաշնորհների և ենթադրամաշնորհների ֆինանսական կառավարում՝ կազմակերպության ընթացակարգերին, տեղական  օրենսդրության և  շնորհատու կազմակերպության պահանջներին համապատասխան, մասնավորապես`

Ֆինանսական հոսքերի կառավարում/վերահսկողություն

  • կազմակերպել ենթադրամաշնորհների մրցույթի ողջ գործընթացը, այդ թվում՝ հայտարարությունների մշակում, դիմումների հավաքում, ընտրության հանձնաժողովի  աշխատանքների կազմակերպում, արդյունքների ամփոփումը և այլն
  • ապահովել ենթադրամաշնորհառուների կարողությունների գնահատում մինչ դրամաշնորհների տրամադրումը
  • իրականացնել կազմակերպության կողմից ստացված/տրված դրամաշնորհների/ենթադրամաշնորհների  ֆինանասկան հոսքերի նկատմամբ վերահսկողություն՝ ապահովելով ծրագրերի ֆինանսական և հաշվապահական գործունեության համապատասխանությունը տեղական օրենսդրության, շնորհատուի և կազմակերպության  պահանջներին
  • ապահովել ֆինանսական կատարողականության հաշվետվությունների ժամանակին և ճշգրիտ ներկայացումը ենթադրամաշնորհառուների կողմից և վերլուծել կատարված ծախսերի համապատասխանությունը ենթադրամաշնորհային պայմանագրի պայմանների, ծրագրային պլանների, ինչպես նաև տեղական օրենսդրության, շնորհատուի և կազմակերպության պահանջների համաձայն՝ ձեռնարկելով համապատասխան միջոցներ շեղումների դեպքում
  • վերահսկել ենթադրամաշնորհառուների կողմից գնումների իրականացումը շնորհատուի և կազմակերպության պահանջների համաձայն  և հաստատել գնահարցման արդյուքները՝ ըստ անհրաժեշտության 
  • հաստատել ենթադրամաշնորհային բյուջեի փոփոխությունները՝ համաձայնեցնելով ծրագրի տնօրենի հետ
  • ապահովել ֆինանսական աուդիտի անցկացումը սահմանված ծրագրերի համար

                        

Փաստաթղթերի և հաշվետվությունների մշակում

  • մշակել/թարմացնել Կազմակերպության ֆինանսական կառավարման և դրամաշնորհային/ենթադրամաշնորհային կառավարման քաղաքականության և համակարգի ներդրման աշխատաքները և հետամուտ լինել դրա իրականացմանը
  • մշակել և ներկայացնել պարբերական ֆինանսական հաշվետվություններ շնորհատու կազմակերպություններին՝ ըստ սահմանված ժամկետների և շնորհատու կազմակերպությունների պահանջների
  • աջակցել կազմակերպության տարեկան և ծրագրային բյուջեների մշակմանը
  • մշակել/թարմացնել ենթադրամաշնորհային պայմանագրերը/համաձայնագրերը (և անհրաժեշտ այլ փաստաթղթերի ձևանմուշները, ներառյալ ֆինանսական հաշվետվություններ և այլն)  և ապահովել դրանց կնքումը ենթադրամաշնորհառուների հետ տեղական օրենսդրության, շնորհատուի և կազմակերպության  պահանջների համաձայն

Հաղորդակցություն

  • կազմակերպել/անցկացնել կողմնորոշիչ հանդիպումներ ենթադրամաշնորհառուների հետ՝  ներկայացնելով շնորհատու և կազմակերպության պահանջները ընտրված ենթադրամաշնորհառուներին ֆինանսական մասով 
  • ապահովել պատշաճ հաղորդակցություն դրամաշնորհատուների/ենթադրամաշնորռահու(ներ)ի ֆինանսական պատասխանատուների հետ, ինչպես նաև ԹԻՀԿ ծրագրային թիմերի հետ
  • տրամադրել ընթացիկ աջակցություն և խորհրդատվություն ենթադրամաշնորհառուներին, ինչպես նաև կազմակերպության ծրագրային թիմերին

Թեկնածուին ներկայացվող պահանջներն են՝

Մասնագիտական կոմպետենցիաներ

  • բարձրագույն կրթություն կամ համապատասխան ուսուցում ֆինանսների, տնտեսագիտության կամ այլ առնչվող ոլորտում
  • դրամաշնորհների կառավարման  առնվազն 3-5 տարվա աշխատանքային փորձ
  • բյուջեի մոնիթորինգի և վերլուծության կարողություններ
  • հաշվետվությունների մշակման փորձ և կարողություններ
  • տարբեր տեսակի շնորհների, այդ թվում դրամաշնորհների և ենթադրամաշնորհների տրամադրման մեխանիզմների իմացություն
  • բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
  • հայերենի և անգլերենի իմացություն
  • Excel-ի գերազանց իմացություն, ՀԾ-ի իմացությունը՝ ցանկալի
  • ԱՄՆ ՄԶԳ և ԵՄ դրամաշնորհների և պայմանագրերի ընթացակարգերով աշխատանքային փորձառությունը պարտադիր է

Լրացուցիչ կոմպետենցիաներ

  • ուշադրություն մանրամասների նկատմամբ և վերլուծական հմտություններ
  • թիմային և անկախ աշխատելու կարողություն
  • խնդիրների լուծման և պլանավորման հմտություններ
  • շարունակական զարգացում ՝ կատարելության ձգտումով և նվիրվածություն
  • տարաբնույթ առաջադրանքներ կատարելու և սթրեսային իրավիճակներում գործելու ունակություն
  • պատասխանատվության բարձր զգացողություն

Նախընտրելի թեկնածուն պետք է լինի կազմակերպության ընդհանուր արժեքների կրողը:

Ինչպես դիմել

Եթե դուք համապատասխանում եք վերը նշված պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը, հետաքրքրության նամակը՝ հայերեն կամ անգլերեն լեզուներով և վերլուծական աշխատանքի որևէ նմուշ/հղում [email protected] հասցեին մինչև ս.թ. հունիսի 12-ը ներառյալ՝ առարկայի մեջ նշելով «դրամաշնորհների կառավարիչ» բառը:

Ընտրւթյունը կիրականացվի ինքնակենսագրականի հիման վրա։ Կապ կհաստատվի միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուների հետ՝ հարցազրույցի հրավիրելու նպատակով:

Կազմակերպության մասին

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2000թ.՝ ներկայացնելով Թրանսփարենսի Ինթերնեշնլ համաշխարհային հակակոռուպցիոն շարժումը Հայաստանում: Կազմակերպության հիմնական արժեքներն են թափանցիկությունը, հաշվետվողականությունը, օրինավորությունը, համարձակությունը, արդարությունը և ժողովրդավարությունը:

Կազմակերպության առաքելությունն է կոռուպցիան նվազեցնելու ու ժողովրդավարությունն ամրապնդելու ճանապարհով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում:  Կոռուպցիայի դեմ պայքարում շոշափելի արդյունք­ների հասնելու համար մենք սահմանել ենք երկարարատև տեսլականն՝ «Ձևավորել պայքարող քաղա­քացի հանուն կոռուպցիայից զերծ Հայաս­տա­նի», որն ընկած է կազմակեր­պու­թյան 2016-20թթ. ռազմավարու­թյան հիմքում:

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Մարդկային ռեսուրսների հավաքագրումն իրականացնելիս մենք առաջնորդվում ենք «հավասար աշխատանքային հնարավորություններ» սկզբունքով` բացառելով ռասայական, գենդերային, կրոնական, ազգային կամ էթնիկական, տարիքային կամ սահմանափակ աշխատունակության պատճառով որևէ խտրականության դրսևորումները՝ հիմք ընդունելով բաց և ազատ մրցակցությունը՝ անաչառ և զուրկ որևէ տեսակի առանձնահատուկ վերաբերմունքից: