Գլխավոր էջ Աշխատանք ԹԻՀԿ-ում

Ընդհանուր նկարագիր

Կազմակերպությունը իրականացնում է մարդկային ռեսուրսների հավաքագրումը «հավասար աշխատանքային հնարավորություններ» սկզբունքի հիման վրա` բացառելով ռասայական, գենդերային, կրոնական, ազգային կամ էթնիկական, տարիքային կամ սահմանափակ աշխատունակության պատճառով որևէ խտրականության դրսևորումները և առաջնորդվելով բաց և ազատ մրցակցությամբ, անաչառ և զուրկ որևէ տեսակի առանձնահատուկ վերաբերմունքից:

Կազմակերպությունում թափուր պաշտոնները կամ նոր ստեղծված աշխատատեղերը համալրվում են Կազմակերպության կողմից կազմակերպած մրցույթով, եթե տվյալ աշխատատեղը հնարավոր չէ համալրել ներքին մարդկային ռեսուրսների միջոցով:

Կազմակերպությունը թափուր աշխատատեղերը համալրելիս նշանակումներ է կատարում է` ելնելով թեկնածուների արժանիքներից` բոլոր ստացված դիմումների պատշաճ ուսումնասիրությունից հետո, սակայն բացառելով Խորհրդի անդամների կամ աշխատողների հետ ազգակցական կապի մեջ գտնվող անձանց աշխատանքի ընդունումը՝ հնարավոր շահերի բախումից խուսափելու նպատակով:

 

Հնարավորություն

Աշխատանք

09.01.2021

Հայտարարություն․ ՀՀ Կառավարությունից պահանջում ենք առավելագույն թափանցիկության և հաշվետվողականության ապահովում

- Հաշվի առնելով Թուրքիայի աջակցությամբ և վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ 2020 թ․ սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած կործանարար պատերազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ՝ 2020 թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հայտարարությունից հետո Հայաստանում, Արցախում (Լեռնային Ղարաբաղում) և Հարավային Կովկասում ստեղծված  իրավիճակը,

- Մոսկվայում Հայաստանի և Արցախի ապագային, նրա քաղաքացիների համար կենսական նշանակություն ունեցող հարցերի շուրջ ենթադրյալ բանակցությունների մասին  օբյեկտիվ տեղեկատվության բացակայությունը,

- ՀՀ Կառավարության կողմից տեղեկատվական բացարձակ շրջափակման մեջ գտնվելու փաստը,

- հանրային վստահության վերականագնման, քաղաքական տարբեր ուժերի կողմից իրադարձությունների զարգացման, իրավիճակի փոփոխությունների վերաբերյալ տարատեսակ շահարկումների ու տարածվող ապատեղեկատվության զոհը չդառնալու անհրաժեշտությունը՝ 

մենք Հայաստանի կառավարությունից պահանջում ենք.


 


11.12.2020

Տաքացուցիչների գնման մրցույթի հրավեր

Դուք հրավիրվում եք մասնակցելու մրցույթին՝ ներկայացնելով Գնառաջարկ նախահաշվի ձևով.


15.09.2020

ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) փնտրում է հաղորդակցության համակարգողի, ով կմիանա ԹԻՀԿ փոքր թիմին և դինամիկ միջավայրում պատրաստակամություն կցուցաբերի աջակցելու Հայաստանի ժողովրդավարական կառավարմանը և կոռուպցիայի դեմ պայքարին։ Հաղորդակցության համակարգողը պատասխանատու է լինելու կազմակերպության արտաքին արդյունավետ հաղորդակցության, գրավիչ և հանրամատչելի պրոդուկտների մշակման, ինչպես նաև սոցիալական մեդիայի և այլ հարթակների միջոցով նոր համակիրների ներգրավման համար։


15.07.2020

Աշխատանքի հայտարարություն. ծրագրի ղեկավարներ/ծրագրի համակարգողներ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) փնտրում է Հայաստանում հանրային կառավարման և կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացներով հետաքրքրված և ծրագրերի ղեկավարման/համակարգման փորձառություն ունեցող անհատների, ովքեր կմիանան ԹԻՀԿ թիմին և պատրաստակամություն կցուցաբերեն աջակցելու արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականության և թափանցիկ ու հաշվետու կառավարման բարելավմանն ուղղված կազմակերպության ջանքերին։