Գլխավոր էջ Հայտարարություններ

Հայտարարություններ

22.10.2016

Հայտարարություն ՀՀ կառավարության ներկայացրած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծի մասին

2016թ. հոկտեմբերի 20-ին ՀՀ ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ՀՀ կառավարության ներկայացրած օրինագիծը «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»: Նշված օրենքով ՀՀ քրեական օրենսգրքի մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների ու ազատությունների դեմ ուղղված հանցագործությունների գլուխը լրացվում է երկու հոդվածներով, այն է՝ 154.7. և 154.8: Մասնավորապես, երկրորդով պատասխանատվություն է նախատեսվում այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ սուտ հայտարարություն տալու կամ կեղծ ստորագրությամբ հայտարարություն ներկայացնելու համար:


07.10.2016

Հայտարարություն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման մասին

2016թ.  հոկտեմբերի 6-ին Ազգային ժողովն ընտրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿՀԸ) նոր կազմ՝ նախագահին և անդամներին, որը հենց գործող ԿԸՀ-ի կազմն է: Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնի տվյալ որոշումը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս ընտրական համակարգի բարեփոխման և առաջիկայում նախատեսվող ընտրությունների օրինականության  ապահովման առումով: Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի` ԿԸՀ-ն հանդիսանում է ընտրությունները կազմակերպող և ընտրությունների օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մշտական հիմունքներով գործող պետական մարմին և, այդպիսով, պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետությունում ընտրական գործընթացների օրինականության համար:


03.10.2016

Հայտարարություն 2016թ. սեպտեմբերի 18-ի և հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդները ս.թ. սեպտեմբերի 18-ին իրականացրել են դիտորդական առաքելություն 16 համայնքների (Աշտարակ, Գորիս, Տեղ, Ծաղկահովիտ, Ապարան, Ջրառատ, Բյուրական, Արմավիր, Ազատամուտ, Աչաջուր, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսահովիտ, Լուսաձոր, Գանձաքար), իսկ հոկտեմբերի 2-ին՝ 18 համայնքների (Գյումրի, Վանաձոր, Գողթ, Գառնի, Նոր Երզնկա, Արգել, Կապան, Ծաղկաշատ, Ախթալա, Լեռնապատ, Արթիկ, Վայք, Շատին, Գլաձոր, Մարտունի, Ալավերդի, Մեծ Այրում և Արևածագ) տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում:


02.10.2016

Քաղաքացի դիտորդը ցավով հայտնում է դիտորդի մահվան մասին

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը ցավով հայտնում է, որ այսօր Գյումրու ավագանու ընտրությունների ժամանակ թիվ 34/53 ընտրատեղամասում կտրուկ վատացել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի դիտորդ Գուրգեն Կոստանյանի ինքնազգացողությունը: Նրան տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը ցավակցում է Գ.Կոստանյանի ընտանիքին և հարազատներին: Մենք բարձր ենք գնահատում նրա քաղաքացիական գիտակցությունը և ներդրումը ընտրական գործընթացների վերահսկողության գործում:


20.09.2016

Հայտարարություն «Տելիա-Մեդ» ՓԲԸ-ի մասնակցության մասին ԹԻՀԿ փորձագետ Արտակ Մանուկյանի հրապարակման վերաբերյալ

Արձագանքելով պատվաստանյութերի պետգնումներին «Տելիա-Մեդ» ՓԲԸ-ի մասնակցության մասին ԹԻՀԿ փորձագետ Արտակ Մանուկյանի հրապարակման վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարության և «Տելիա-Մեդ» ՓԲԸ-ի հայտարարություններին՝ սույնով տեղեկացնում ենք, որ մեր փորձագետի կողմից վերլուծությունը կատարելիս, որպես տեղեկատվության աղբյուր,  հիմք է ընդունվել ՀՀ ֆինանսների նախարարության Պետական գնումների պաշտոնական ինտերնետային կայքը:


18.09.2016

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունն ահազանգում է

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունն ահազանգում է, որ 2016թ. սեպտեմբերի 18-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում ԿԸՀ-ն որդեգրել է դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների և դիտորդների իրավունքները ոտնահարող նոր գործելաոճ՝ հրաժարվելով ընդունել առձեռն ներկայացված դիմում-բողոքները՝ առաջարկելով դրանք գցել ԿԸՀ արկղը, որի դեպքում դիմումների ընդունման փաստի արձանագրում տեղի չի ունենում:


18.09.2016

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության կոչը ԿԸՀ-ին

Արձագանքելով «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ներկայացրած դիմումների ստացման վերաբերյալ ԿԸՀ հայտարարությանը՝ հարկ ենք համարում շեշտել, որ վարչական մարմինների կողմից իրականացվող վարչարարությունն ամբողջությամբ պետք է միտված լինի իրավունքների արդյունավետ իրացմանը՝ կիրառելով դյուրացված մեխանիզմներ: Մինչդեռ, ԿԸՀ-ն գործնականում ստեղծել է ընտրական իրավունքի պաշտպանության գործընթացը բարդացնելուն միտված անհարկի խոչընդոտներ և խնդիրներ: