Գլխավոր էջ Հայտարարություններ

Հայտարարություններ

20.01.2017

Հայտարարություն Գևորգ Սաֆարյանի դատավճռի վերաբերյալ

Շուրջ մեկ տարի տևած դատավարությունից հետո՝ 2017թ. հունվարի 16-ին, «Նոր Հայաստան» քաղաքական միավորման անդամ Գևորգ Սաֆարյանը դատապարտվեց երկու տարվա ազատազրկման: Նա և այլ ակտիվիստներ 2015թ. դեկտեմբերի 31-ի գիշերը փորձել էին Երևանի Ազատության հրապարակում տոնածառ տեղադրել, ինչին ոստիկանները կոպտորեն խոչընդոտել էին և չորս հոգու բերման ենթարկել 2016թ. հունվարի 1-ի գիշերը: Նրանց մեջ էր նաև Գևորգ Սաֆարյանը, սակայն ի տարբերություն մյուս երեք քաղաքացիների, Գևորգ Սաֆարյանին ձերբակալել էին, նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ ոստիկանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը:



23.12.2016

Հայտարարություն ՀՀ վարչապետի 100 օրվա գործունեության վերաբերյալ

2016թ. սեպտեմբերի13-ին Կարեն Կարապետյանը նշանակվեց ՀՀ վարչապետ: Առաջին իսկ օրվանից նրա նշանակումը և ծավալած ակտիվ գործունեությունը Հայաստանի քաղաքացիների մոտ ձևավորեց ակնկալիքների նոր ալիք՝ երկրում տնտեսական և սոցիալական հնարավոր բարեփոխումների առումով: Սակայն, հարկ է նշել, որ կառավարության գործունեության օրեցօր ակտիվացման համատեքստում, առաջանում են բազմաթիվ խնդիրներ, որոնք մտահոգիչ են և կասկածի տակ են դնում ձեռնարկվող քայլերի բուն նպատակն ու դրական ելքը:


12.12.2016

Հայտարարություն քվեարկության գործընթացի տեխնիկական ապահովման նպատակով ստեղծված համատեղ հանձնաժողովում չընդգրկվելու մասին

ՀՀ Ընտրական օրենսգրքի 4+4+4 ձևաչափով քննարկումներին մասնակցած քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս սույնով հայտնում ենք, որ հրաժարվում ենք ընդգրկվել Ազգային ժողովի ընդդիմադիր, ոչ ընդդիմադիր խմբակցությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից կազմված համատեղ հանձնաժողովի կազմում: Հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը հաստատվել է ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 10-ի N1158-Ն որոշմամբ, որի նպատակն է կազմակերպել ընտրական տեղամասերում տեսանկարահանումը և ուղիղ հեռարձակումը, նույնականացման քարտերի և անձնագրերի շտեմարանի աուդիտն ու մշտադիտարկելու՝ էլեկտրոնային սարքերով քվեարկողների գրանցման համակարգի ներդրման ընթացքը:


09.12.2016

ԹԻՀԿ 2016թ․ հայտարարությունը Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ

Այսօր դեկտեմբերի 9-ին ողջ աշխարհում 13-րդ անգամ նշվում է Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը: Բոլոր այն անձանց և կազմակերպությունների համար, ովքեր գիտակցում են այդ չարիքի ծավալները և ովքեր անտարբեր չեն և պայքարում են դրա դեմ, այս օրն ունի իր խորհուրդը և լավ առիթ է ի մի բերելու տարվա ընթացքում արվածը և հասկանալու՝ ինչպես առաջ շարժվել: Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) նույնպես այս օրը գնահատում  է Հայաստանում կոռուպցիան հաղթահարելու ուղղությամբ անցնող տարում եղած հաջողություններն ու ձախողումները, իր ձեռքբերումներն ու անհաջողությունները, և նախանշում այս ուղղությամբ իր ապագա անելիքները:


16.11.2016

Եվրոպայի և Միջին Ասիայի երկրների իշխանությունները լավ չեն պայքարում կոռուպցիայի դեմ

Բեռլին, 16 նոյեմբերի, 2016թ. – Համաձայն Թրանսփարենսի Ինթերնեշնլի այսօր հրապարակված զեկույցի՝ Եվրոպայի և Միջին Ասիայի յուրաքանչյուր երրորդ քաղաքացին գտնում է, որ կոռուպցիան հանդիսանում է իր երկրի ամենալուրջ հիմնախնդիրներից մեկը: Իսկ Մոլդովայում, Իսպանիայում և Կոսովոյում այդպես են կարծում յուրաքանչյուր երեք քաղաքացիներից երկուսը՝ ցույց տալով, որ անհրաժեշտ է ձեռնարկել հրատապ քայլեր ընդդեմ լիազորությունների չարաշահման և գաղտնի գործարքների:


01.11.2016

22 հայց` վարչական դատարան

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդները, դիտարկելով վերջին ՏԻՄ ընտրությունները, սեպտեմբերի 18-ի ընտրություններում դիտարկած 56 տեղամասերում հայտնաբերել են 150 խախտում, իսկ հոկտեմբերի 2-ին դիտարկած 122 տեղամասերում` 190 ընտրախախտում: Նախաձեռնության իրավաբանական թիմը սեպտեմբերի 18-ին հայտնաբերված խախտումների վերաբերյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ է ներկայացրել 105 բողոք, իսկ հոկտեմբերի 2-ի ընտրության ընթացքում հայտնաբերված խախտումների կապակցությամբ` 116 բողոք:  Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները մերժել են այս բողոքները` դեպքերի մեծ մասում մերժելով վարչական վարույթների հարուցումը, իսկ որոշ դեպքերում` սեփական նախաձեռնությամբ հարուցել են վարույթներ և կայացրել որոշումներ, որոնք, սակայն, ըստ էության ունեցել են ձևական բնույթ, քանի որ արձանագրված խախտումների ըստ էության քննություն և իրական ազդեցության գնահատում տեղի չի ունեցել: