Գլխավոր էջ Հայտարարություններ

Հայտարարություններ

23.03.2017

ԺԸԵՊ-ը դատապարտում է ՀՀ կառավարության մերժումը` ընտրություններին միջազգային քաղաքացի դիտորդներ հրավիրելու առնչությամբ

Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմը (ԺԸԵՊ) դատապարտում է ՀՀ իշխանությունների մերժումը` հրավիրելու ԺԸԵՊ միջազգային քաղաքացի դիտորդների 2017 թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով: Իր հայաստանյան անդամ կազմակերպությունների` «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի հետ մեկտեղ ԺԸԵՊ-ը խիստ բողոքում է ՀՀ կառավարության կամայական որոշման դեմ:


09.03.2017

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության հրապարակային կոչը 2017թ․ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը, որի նպատակն է նպաստել ընտրական իրավունքի պաշտպանությանը և ազատ, արդար ու թափանցիկ ընտրական գործընթացների անցկացմանը,  դիմել է գալիք խորհրդարանական ընտրություններին մասնակից բոլոր քաղաքական կուսակցություններին ու դաշինքներին՝ կոչ անելով միավորել ջանքերը ընտրական գործընթացների օրինականության վերահսկման գործում:


25.02.2017

Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կոչը սփյուռքին

Մենք` Հայաստանի քաղաքացիական հասարակության և իրավապաշտպան մի խումբ կազմակերպություններս, սույն բաց նամակով դիմում ենք սփյուռքի մեր հայրենակիցներին՝ անհատների, կազմակերպությունների և ոչ ֆորմալ խմբերի` ակտիվ դիրքորոշում ստանձնելու Հայաստանի քաղաքական կյանքում:


15.02.2017

ԵԱՀԿ Երևան գրասենյակի փակվելու հավանականության մասին

ԵԱՀԿ երևանյան գրասենյակը Հայաստանում (այսուհետ՝ Գրասենյակ) ստեղծվել է ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1999թ. հուլիսի 22-ի որոշմամբ և սկսել է իր գործունեությունը 2000թ. փետրվարի 16-ին՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից ԵԱՀԿ-ի և ՀՀ արտաքին գործերի նախարարության միջև փոխըմբռնման հուշագիրը վավերացնելուց հետո:  Գրասենյակը հանդիսանում է մեր պետությունում գործող եվրոպական կարևոր կառույցներից մեկը: Անցած տարիների ընթացքում գրասենյակը կարևոր դերակատարում է ունեցել Հայաստանի նորաստեղծ քաղաքական ինստիտուտների գործունեության մեջ մարդու իրավունքների սկզբունքներն առաջնահերթ դարձնելու գործում:


01.02.2017

Հայտարարություն ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի նկատմամբ քրեական գործով վարույթը կարճելու մասին

2017թ․ հունվարի 23-ին Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացել ԴԱՀԿ  նախկին պետ, ՀՀ  գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:


20.01.2017

Հայտարարություն Գևորգ Սաֆարյանի դատավճռի վերաբերյալ

Շուրջ մեկ տարի տևած դատավարությունից հետո՝ 2017թ. հունվարի 16-ին, «Նոր Հայաստան» քաղաքական միավորման անդամ Գևորգ Սաֆարյանը դատապարտվեց երկու տարվա ազատազրկման: Նա և այլ ակտիվիստներ 2015թ. դեկտեմբերի 31-ի գիշերը փորձել էին Երևանի Ազատության հրապարակում տոնածառ տեղադրել, ինչին ոստիկանները կոպտորեն խոչընդոտել էին և չորս հոգու բերման ենթարկել 2016թ. հունվարի 1-ի գիշերը: Նրանց մեջ էր նաև Գևորգ Սաֆարյանը, սակայն ի տարբերություն մյուս երեք քաղաքացիների, Գևորգ Սաֆարյանին ձերբակալել էին, նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ ոստիկանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: