Գլխավոր էջ Հայտարարություններ

Հայտարարություններ

15.10.2020

Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակին ուղղված հասարակական կազմակերպությունների և ակտիվիստների ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպությունները և անհատները, այս հայտարարությամբ արտահայտում ենք մեր լուրջ հիասթափությունը Արցախում (Լեռնային Ղարաբաղում) բնակվող ժողովրդի նկատմամբ իրականացվող պատերազմական հանցագործությունների և վայրագությունների հանդեպ միջազգային կազմակերպությունների անտարբերության հետ կապված: 


14.10.2020

Կանխել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից Ղարաբաղյան հակամարտության ռազմական էսկալացիային ուղղված գործողությունները. դիմում

Դիմումը ուղարկվել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային, ՆԱՏՕ-ի (Բրյուսել) Կովկասի պատասխանատուԴեսպինա Աֆենտուլին, Վրաստանում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ռոզարիա Պուգլիսին և Հայաստանում ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանություններին։



 


09.10.2020

Ներկայացվել է բողոք ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից վարձկաններ ներգրավելու առնչությամբ

Մեկ տասնյակից ավել քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, այդ թվում՝ ԹԻՀԿ-ը, և անհատ փորձագետներ դիմել են ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի՝ մարդու իրավունքերի խախտումների և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացմանը խոչընդոտելու համար որպես միջոց վարձկանների օգտագործման հարցերով աշխատանքային խմբին՝ ներկայացնելով բողոք Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմում ահաբեկիչ վարձկանների ներգրավման առնչությամբ:


06.10.2020

Ներկայացվել է բողոք ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին Ադրբեջանի կողմից COVID-19 համավարակի պայմաններում պատերազմ սանձազերծելու առնչությամբ

Մի խումբ կազմակերպություններ, այդ թվում՝ ԹԻՀԿ-ն, դիմել են ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի՝ ֆիզիկական և հոգեկան առողջության առավելագույն հասանելի չափանիշին հասնելու իրավունքի հարցերով հատուկ զեկուցողին՝ ներկայացնելով բողոք ընդդեմ Ադրբեջանի՝ COVID-19 համավարակի պայմաններում Արցախի և Հայաստանի դեմ պատերազմ սանձազերծելու և մարդկանց առողջությունը վտանգելու առնչությամբ:


28.09.2020

Հայտարարություն Արցախի դեմ Ադրբեջանի հարձակման վերաբերյալ

2020թ.-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի բռնապետական ռեժիմը ծանր հրետանու, տանկերի և հրթիռների գործադրմամբ  նախաձեռնեց լայնածավալ հարձակում Արցախի (Լեռնային Ղարաբաղի) շփման գծի ողջ երկայնքով: Ռմբակոծվում են Արցախի քաղաքներն ու գյուղերը, այդ թվում Ստեփանակերտը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանը Վարդենիս քաղաքի ուղղությամբ։ Ադրբեջանը հստակ թիրախավորում է քաղաքացիական բնակչությանը՝ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը և բացարձակ անտեսելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հրադադարի կոչը՝ պայմանավորված Կովիդ-19 համավարակով։


10.09.2020

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու մասին

2019 թվականի հոկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Հայաստանն ընտրվեց Մարդու իրավունքների խորհրդի անդամ 2020-2022 թվականների համար: ՀՀ վարչապետն, արձագանքելով այս կարևոր իրադարձությանը, հայտարարեց. «Սա մեր երկրի նկատմամբ միջազգային հանրության շատ մեծ վստահության վկայություն է, հատկապես մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Շնորհավորում եմ բոլորիս»: ՀՀ արտգործնախարարը նույն առիթով հայտարարեց. «Մարդու բոլոր իրավունքների ու հիմնարար ազատությունների առաջմղումը, ժողովրդավարական արժեքների ամրապնդումը լինելու է Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի կարևոր առաջնահերթությունը»:


05.09.2020

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և անհատ փաստաբանների համատեղ հայտարարությունը սահմանադրական փոփոխությունների գործընթացի վերաբերյալ

2018 թ. ապրիլ-մայիս ամիսներին ՀՀ քաղաքացիների ապակենտրոն, խաղաղ, ոչ բռնի,  հանրապետության ողջ տարածքում տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերի արդյունքում իրականացվեց թավշյա հեղափոխություն և վերջ տրվեց պետության շարունակական զավթմանը: 2018թ. դեկտեմբերին տեղի ունեցան ԱԺ արտահերթ ընտրություններ, որոնք տեղական և միջազգային դիտորդների գնահատմամբ, միջազգային չափանիշներին լիովին համապատասխան, ժողովրդավար, ազատ և արդար էին: Ընտրությունների արդյունքում ձևավորված լեգիտիմ իշխանությունը կրում է քաղաքական պատասխանատվություն՝ վերականգնելու ժողովրդավարական և իրավական պետության սահմանադրական կարգը և երաշխավորելու հանրապետությունը իշխանության զավթման վտանգից: