Գլխավոր էջ Հայտարարություններ

Հայտարարություններ

20.08.2020

ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ԹՂԹԱՊԱՆԱԿՆԵՐ. Երվանդ Խունդկարյան, Արթուր Վաղարշյան

ԹՂԹԱՊԱՆԱԿ  № 1․ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ

1.1 ԵՐՎԱՆԴ ՀԵՆՐԻԿԻ ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ (առաջադրված ՀՀ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից)

1.1.1. Նախկին վարքագիծը՝ ՀՀ տնտեսական դատարանի դատավորի պաշտոնում

Երվանդ Խունդկարյանը 2001-2008 թթ. հանդիսացել է Հայաստանի Հանրապետության Տնտեսական դատարանի դատավոր։ Նրա անունը կապվում է «Ա1+» և «Նոյյան Տապան» անկախ լրատվամիջոցների իրավունքների ոտնահարումների գործընթացի հետ և կասկածի տակ է դնում նկա անկախությունը։

«Ա1+» և «Նոյյան Տապան» լրատվամիջոցների չեզոքացումն ակնհայտորեն եղել է ՀՀ գործող իշխանությունների քաղաքական պատվերը, որը, հնարավոր է, պայմանավորված է եղել 2003թ. նախագահական ընտրություններով, սակայն, ինչպես փաստվել է հետագայում, զգալի հարված է հասցրել Հայաստանում անկախ լրատվամիջոցների գործունեությանը։


24.06.2020

Հայտարարություն ՀՀ իշխանություններին հակակոռուպցիոն պայքարում և դատաիրավական բարեփոխումների իրականացման գործում աջակցության վերաբերյալ

Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը ողջունում է ՀՀ իշխանությունների պայքարը կոռուպցիայի դեմ՝ կոչ անելով օգտագործել հասարակությունում առկա ողջ ներուժը պայքարի արդյունավետության բարձրացման համար և իր աջակցությունն է հայտնում ՀՀ գործադիր եւ օրենսդիր իշխանություններին՝ Սահմանադրական դատարանի ճգնաժամը հանգուցալուծելու նպատակով Սահմանադրության փոփոխությունների իրականացման գործում։ 

 


22.06.2020

Հայտարարություն անցյալի խախտումներին անհապաղ քաղաքական գնահատական տալու և համակարգային փոփոխություններ իրականացնելու մասին

Քսան տարի շարունակ պետությունը բռնազավթած նախկին իշխանությունների ներկայացուցիչները և նրանց աջակիցները վերջին ամիսներին առավել մեծ ակտիվությամբ են համախմբում իրենց ուժերը և՛ ներքին, և՛ արտաքին բնագավառներում՝ միավորվելով լեգիտիմ, ժողովրդի կամքն արտահայտող ազատ և արդար ընտրությունների միջոցով ընտրված իշխանության դեմ։


21.06.2020

Հայտարարություն ՀՀ սահմանադրական դատարանի լեգիտիմության վերականգմանն ուղղված ԱԺ պատգամավորների նախաձեռնության վերաբերյալ

Հունիսի 19-ին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ նախաձեռնել են սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխություններ, որոնցով նախատեսվում է սահմանափակել սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարման ժամկետը 12 տարով, իսկ այդ ժամկետից երկար պաշտոնավարած դատավորներին ազատել պաշտոնից: Նախագծով նաև նախատեսվում է դադարեցնել Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը ՍԴ նախագահի պաշտոնում (բայց ոչ ՍԴ դատավորի):


14.06.2020

Անհապաղ դադարեցնել Ֆիրդուսի թաղամասի կառուցապատումը. հայտարարություն

Ս. թ. հունիսի 13-ին Երևան քաղաքի ավագանու նախաձեռնությամբ տեղի ունեցավ Երևանի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) ճակատագրին նվիրված համատեղ արտահերթ նիստ, որին մասնակցեցին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը (առցանց), Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արմեն Ղուլարյանը, ավագանու անդամներ, մասնագիտական հանրության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։


10.06.2020

Հայտարարություն «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի աշխատաշուկայում ներկայումս ի թիվս տարաբնույթ չկարգավորված հարաբերությունների, առկա են նաև կամավորական գործունեությանն առնչվող խնդիրներ։ Ընդ որում, դրանք իրենց լուծումը չեն ստանում գործող աշխատանքային օրենսգրքի շրջանակներում։

Աշխատանքային հարաբերությունների կարգավորումը որակապես այլ մակարդակի և հիմքերի վրա դնելու նպատակով ներկայումս Հայաստանի Հանրապետությունում ընթանում են աշխատանքային հարաբերությունները կարգավորող նոր օրենսգրքի բարեփոխումների հայեցակարգը մշակելու գործընթացներ։


Լուսանկարը՝ Սերգո Տոնոյանի
08.06.2020

Հայտարարություն Ֆիրդուսի թաղամասի վերաբերյալ

Սերժ Սարգսյանի կառավարությունը, նախորդ իշխանություններին բնորոշ ոճով, արտոնել էր Երևանի պատմական ժառանգություն հանդիսացող հնագույն թաղամասերից մեկի՝ 33-րդ (Ֆիրդուսի) թաղամասի կառուցապատումը։ 2018թ․ մարտի 22-ի ՀՀ կառավարության N 332-Ն որոշմամբ «Երևան քաղաքի 33-րդ թաղամասի նկատմամբ ճանաչվել է բացառիկ` գերակա հանրային շահ»: Ըստ այդ որոշման, նշված տարածքներում քաղաքաշինական ծրագրի իրականացմամբ Երևանի կենտրոնից «կվերանա ներկայումս առկա խառը, անկանոն կառուցապատումը` տարերայնորեն տեղակայված հին և խարխուլ շինություններով և համաձայն Երևան քաղաքի գլխավոր հատակագծի և Կենտրոն վարչական շրջանի համաձայնեցված գոտևորման նախագծի` տարածքները կհանդիսանան որպես ճարտարապետական մեկ համալիր` պահպանելով ներդաշնակ կառուցապատում, ժամանակակից պահանջներին համապատասխան մայթերով և փողոցներով, ինչպես նաև առկա բնակարանային ֆոնդին մի քանի անգամ գերազանցող նոր բնակարանային ֆոնդի կառուցում»։