Հայտարարություններ
|
06.10.2020
Ներկայացվել է բողոք ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին Ադրբեջանի կողմից COVID-19 համավարակի պայմաններում պատերազմ սանձազերծելու առնչությամբՄի խումբ կազմակերպություններ, այդ թվում՝ ԹԻՀԿ-ն, դիմել են ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի՝ ֆիզիկական և հոգեկան առողջության առավելագույն հասանելի չափանիշին հասնելու իրավունքի հարցերով հատուկ զեկուցողին՝ ներկայացնելով բողոք ընդդեմ Ադրբեջանի՝ COVID-19 համավարակի պայմաններում Արցախի և Հայաստանի դեմ պատերազմ սանձազերծելու և մարդկանց առողջությունը վտանգելու առնչությամբ: |
|
28.09.2020
Հայտարարություն Արցախի դեմ Ադրբեջանի հարձակման վերաբերյալ2020թ.-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի բռնապետական ռեժիմը ծանր հրետանու, տանկերի և հրթիռների գործադրմամբ նախաձեռնեց լայնածավալ հարձակում Արցախի (Լեռնային Ղարաբաղի) շփման գծի ողջ երկայնքով: Ռմբակոծվում են Արցախի քաղաքներն ու գյուղերը, այդ թվում Ստեփանակերտը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանը Վարդենիս քաղաքի ուղղությամբ։ Ադրբեջանը հստակ թիրախավորում է քաղաքացիական բնակչությանը՝ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը և բացարձակ անտեսելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հրադադարի կոչը՝ պայմանավորված Կովիդ-19 համավարակով։ |
|
10.09.2020
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու մասին2019 թվականի հոկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Հայաստանն ընտրվեց Մարդու իրավունքների խորհրդի անդամ 2020-2022 թվականների համար: ՀՀ վարչապետն, արձագանքելով այս կարևոր իրադարձությանը, հայտարարեց. «Սա մեր երկրի նկատմամբ միջազգային հանրության շատ մեծ վստահության վկայություն է, հատկապես մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Շնորհավորում եմ բոլորիս»: ՀՀ արտգործնախարարը նույն առիթով հայտարարեց. «Մարդու բոլոր իրավունքների ու հիմնարար ազատությունների առաջմղումը, ժողովրդավարական արժեքների ամրապնդումը լինելու է Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի կարևոր առաջնահերթությունը»: |
|
05.09.2020
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և անհատ փաստաբանների համատեղ հայտարարությունը սահմանադրական փոփոխությունների գործընթացի վերաբերյալ2018 թ. ապրիլ-մայիս ամիսներին ՀՀ քաղաքացիների ապակենտրոն, խաղաղ, ոչ բռնի, հանրապետության ողջ տարածքում տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերի արդյունքում իրականացվեց թավշյա հեղափոխություն և վերջ տրվեց պետության շարունակական զավթմանը: 2018թ. դեկտեմբերին տեղի ունեցան ԱԺ արտահերթ ընտրություններ, որոնք տեղական և միջազգային դիտորդների գնահատմամբ, միջազգային չափանիշներին լիովին համապատասխան, ժողովրդավար, ազատ և արդար էին: Ընտրությունների արդյունքում ձևավորված լեգիտիմ իշխանությունը կրում է քաղաքական պատասխանատվություն՝ վերականգնելու ժողովրդավարական և իրավական պետության սահմանադրական կարգը և երաշխավորելու հանրապետությունը իշխանության զավթման վտանգից: |
|
20.08.2020
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
|
20.08.2020
ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ԹՂԹԱՊԱՆԱԿՆԵՐ. Երվանդ Խունդկարյան, Արթուր ՎաղարշյանԹՂԹԱՊԱՆԱԿ № 1․ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ 1.1 ԵՐՎԱՆԴ ՀԵՆՐԻԿԻ ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ (առաջադրված ՀՀ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից) 1.1.1. Նախկին վարքագիծը՝ ՀՀ տնտեսական դատարանի դատավորի պաշտոնում Երվանդ Խունդկարյանը 2001-2008 թթ. հանդիսացել է Հայաստանի Հանրապետության Տնտեսական դատարանի դատավոր։ Նրա անունը կապվում է «Ա1+» և «Նոյյան Տապան» անկախ լրատվամիջոցների իրավունքների ոտնահարումների գործընթացի հետ և կասկածի տակ է դնում նկա անկախությունը։ «Ա1+» և «Նոյյան Տապան» լրատվամիջոցների չեզոքացումն ակնհայտորեն եղել է ՀՀ գործող իշխանությունների քաղաքական պատվերը, որը, հնարավոր է, պայմանավորված է եղել 2003թ. նախագահական ընտրություններով, սակայն, ինչպես փաստվել է հետագայում, զգալի հարված է հասցրել Հայաստանում անկախ լրատվամիջոցների գործունեությանը։ |
|
24.06.2020
Հայտարարություն ՀՀ իշխանություններին հակակոռուպցիոն պայքարում և դատաիրավական բարեփոխումների իրականացման գործում աջակցության վերաբերյալԱրեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը ողջունում է ՀՀ իշխանությունների պայքարը կոռուպցիայի դեմ՝ կոչ անելով օգտագործել հասարակությունում առկա ողջ ներուժը պայքարի արդյունավետության բարձրացման համար և իր աջակցությունն է հայտնում ՀՀ գործադիր եւ օրենսդիր իշխանություններին՝ Սահմանադրական դատարանի ճգնաժամը հանգուցալուծելու նպատակով Սահմանադրության փոփոխությունների իրականացման գործում։
|