Գլխավոր էջ Հայտարարություններ

Հայտարարություններ

01.08.2005

Թրանսփարենսի Ինթրնեշնլի քարտուղարության հայտարարությունը ՏԶԿ/ԹԻ - Հայաստան կազմակերպության վեբ-կայքի նկատմամբ իրականացված [հակերային] հարձակման կապակցությամբ - Բեռլին

Թրանսփարենսի Ինթրնեշնլի քարտուղարությունը խորապես մտահոգված է ՏԶԿ/ԹԻ - Հայաստան կազմակերպության վեբ-կայքի (www.transparency.am) նկատմամբ իրականացված հարձակման փաստի կապակցությամբ, որի արդյունքում ջնջվել էին հակակոռուպցիոն բնույթի կարևոր նյութեր: Կոռուպցիային առնչվող նյութեր ջնջելը, անկախ նրանից, թե ով է դա արել և ինչ շարժառիթներից ելնելով, հանդիսանում է տեղեկատվության ազատության միջազգայնորեն ընդունված սկզբունքների ակնհայտ խախտում: Քաղաքացիական հասարակությունը ներկայացնող կազմակերպության ահաբեկման ցանկացած փորձ հակասում է Հայաստանի կողմից պաշտոնապես ընդունված համապատասխան սկզբունքներին և չափանիշներին: Թրանսփարենսի Ինթրնեշնլի քարտուղարությունը կոչ է անում Հայաստանի իշխանություններին ապահովել նորմալ պայմաններ իր ավելի քան 90 մասնաճյուղերից մեկի գործունեության համար:


29.07.2005

ՏԶԿ/ԹԻ - Հայաստան կազմակերպության հայտարարությունը վեբ-կայքի հարձակման վերաբերյալ - Երևան

Տարածաշրջանային զարգացման կենտրոն/Թրասփարենսի Ինթրնեշնլ - Հայաստան կազմակերպությունը հայտնում է, որ ջնջվել են կազմակերպության ինտերնետային կայքի (www.transparency.am) «Կոռուպցիայի լուսաբանումը լրատվամիջոցներում» բաժնի` սուր և քննադատական հոդվածներ պարունակող «Չորրորդ իշխանություն» թերթի նյութերը: Նշված բաժնում տեղադրվում են երևանյան 10 թերթերում կոռուպցիոն դրսևորումների լուսաբանման մոնիտորինգի արդյունքները:


09.12.2004

Հայտարարություն միջազգային հակակոռուպցիոն օրվա վերաբերյալ - Բեռլին

2003 թ. դեկտեմբերի 9-11-ը Մեքսիկայի Մերիդա քաղաքում մի շարք պետությունների կողմից ստորագրվեց Կոռուպցիայի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան: Այդ կապակցությամբ 2004 թ.-ից դեկտեմբերի 9-ը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից հռչակվեց է որպես Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր:


23.04.2004

Տարածաշրջանային զարգացման կենտրոն / Թրանսփարենսի Ինթերնեշնլ - Հայաստանի հայտարարությունը ապրիլի 14 դեպքերի վերաբերյալ - Երևան

Գնահատելով վերջին շաբաթների աննախադեպ քաղաքական հետապնդումները, բռնություններն ու ձերբակալությունները որպես Հայաստանի Հանրապետությունում 2003թ. նախագահական և խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեղ գտած քաղաքական կոռուպցիայի ուղղակի հետևանք, Տարածաշրջանային զարգացման կենտրոն/Թրանսփարենսի Ինթերնեշնլ - Հայաստան կազմակերպությունը դիմում է միջազգային հանրությանը` դատապարտել Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող վերոհիշյալ գործողությունները, որոնք ոտնահարում են երկրում ժողովրդավարության սկզբունքները, և կոչ է անում ձեռք առնել իրական միջոցներ իշխանությունների կողմից երկրի ժողովրդավարական զարգացմանը ուղղված միջազգային պարտավորությունները չկատարելու համար: