Հայտարարություններ
26.02.2008
Հայտարարություն 2008թ. ՀՀ նախագահի ընտրության վերաբերյալՄենք մեղադրում ենք ՀՀ իշխանություններին հերթական կեղծված ընտրությունների համար, որոնք ուղեկցվել են օրենքի և մարդու իրավունքների կոպիտ խախտումներով ինչպես նախընտրական շրջանում, այնպես էլ քվեարկության օրը և ետընտրական շաբաթվա ընթացքում: |
25.02.2008
Դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային կազմակերպություններին` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողով Եվրոպական Խորհրդարան ԵԽԽՎԱյս 2008 թվականի փետրվարի 19-ի Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունները, ինչպես նախորդ տարիների 1996, 1998, 2003 թթ. նախագահական ընտրությունները և 2005 Սահմանադրական հանրաքվեն խայտառակ ձևով խեղաթյուրվեցին պաշտոնապես իրավասու մարմինների կողմից` գործի դնելով պետական ռեպրեսիաների մեքենան և հանցավոր մեխանիզմները: Այդ են վկայում թե՛ հասարակական կազմակերպությունների դիտորդական առաքելության և մոնիթորինգի տվյալները, ընտրություններին թեկնածու առաջադրած քաղաքական կուսակցությունների գնահատականները, և թե՛ հենց ինքը` հասարակությունը, որի հարյուր հազարավոր ներկայացուցիչներն այսօր իրենց ուղղակի պոռթկումն են արտահայտում Ազատության հրապարակում: |
17.10.2006
Հայտարարություն - ԵրևանԳնահատելով Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից իրականացվող հակակոռուպցիոն քաղաքականությունը` «Տարածաշրջանային զարգացման կենտրոն/ Թրանսփարենսի Ինթերնեշնլ - Հայաստան» հասարակական կազմակերպությունը գտնում է, որ.
կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում կրում է իմիտացիոն բնույթ: |
11.11.2005
«Գործընկերություն Հանուն Բաց Հասարակության» նախաձեռնության հայտարարությունը «Լոբբիստական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալՔաղաքացիական հասարակության ներկայացուցիչների «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը իր մտահոգությունն է հայտնում ՀՀ կառավարության կողմից հավանությանն արժանացած և ՀՀ Ազգային ժողով ներկայացված «Լոբբիստական գործունեություն մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:«Լոբբիստական գործունեության մասին» օրենքը ներկայացված խմբագրությամբ Ազգային ժողովի կողմից ընդունվելու դեպքում լուրջ խոչընդոտ կհանդիսանա քաղաքացիական հասարակության համար` օրենսդրական դաշտի ձևավորման և օրինաստեղծ աշխատանքների մասնակցային գործընթացի ապահովման համար: |
01.08.2005
Թրանսփարենսի Ինթրնեշնլի քարտուղարության հայտարարությունը ՏԶԿ/ԹԻ - Հայաստան կազմակերպության վեբ-կայքի նկատմամբ իրականացված [հակերային] հարձակման կապակցությամբ - ԲեռլինԹրանսփարենսի Ինթրնեշնլի քարտուղարությունը խորապես մտահոգված է ՏԶԿ/ԹԻ - Հայաստան կազմակերպության վեբ-կայքի (www.transparency.am) նկատմամբ իրականացված հարձակման փաստի կապակցությամբ, որի արդյունքում ջնջվել էին հակակոռուպցիոն բնույթի կարևոր նյութեր: Կոռուպցիային առնչվող նյութեր ջնջելը, անկախ նրանից, թե ով է դա արել և ինչ շարժառիթներից ելնելով, հանդիսանում է տեղեկատվության ազատության միջազգայնորեն ընդունված սկզբունքների ակնհայտ խախտում: Քաղաքացիական հասարակությունը ներկայացնող կազմակերպության ահաբեկման ցանկացած փորձ հակասում է Հայաստանի կողմից պաշտոնապես ընդունված համապատասխան սկզբունքներին և չափանիշներին: Թրանսփարենսի Ինթրնեշնլի քարտուղարությունը կոչ է անում Հայաստանի իշխանություններին ապահովել նորմալ պայմաններ իր ավելի քան 90 մասնաճյուղերից մեկի գործունեության համար: |
29.07.2005
ՏԶԿ/ԹԻ - Հայաստան կազմակերպության հայտարարությունը վեբ-կայքի հարձակման վերաբերյալ - ԵրևանՏարածաշրջանային զարգացման կենտրոն/Թրասփարենսի Ինթրնեշնլ - Հայաստան կազմակերպությունը հայտնում է, որ ջնջվել են կազմակերպության ինտերնետային կայքի (www.transparency.am) «Կոռուպցիայի լուսաբանումը լրատվամիջոցներում» բաժնի` սուր և քննադատական հոդվածներ պարունակող «Չորրորդ իշխանություն» թերթի նյութերը: Նշված բաժնում տեղադրվում են երևանյան 10 թերթերում կոռուպցիոն դրսևորումների լուսաբանման մոնիտորինգի արդյունքները: |
09.12.2004
Հայտարարություն միջազգային հակակոռուպցիոն օրվա վերաբերյալ - Բեռլին2003 թ. դեկտեմբերի 9-11-ը Մեքսիկայի Մերիդա քաղաքում մի շարք պետությունների կողմից ստորագրվեց Կոռուպցիայի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան: Այդ կապակցությամբ 2004 թ.-ից դեկտեմբերի 9-ը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից հռչակվեց է որպես Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր: |